ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը հայտարարում է Անիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-2)
Գործառույթներն են` մասնակցում է համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերօգտագործման փաստաթղթերի և (կամ) դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշման նախագծերի կազմմանը, մասնակցում է համայնքի բնապահպանական և գյուղատնտեսական կադաստրերի վարմանը, մասնակցում է Բաժնի` հողօգտագործման գործառույթների իրականացմանը. անշարժ գույքի հարկի և հողի վարձակալական վճարների հավաքագրմանը, իր լիազորությունների շրջանակում իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները և իրականացնում է ապօրինի հողօգտագործումների կանխարգելման, կասեցման և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման աշխատանքները, իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, մասնակցում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությանն ուղղված միջոցները, մասնակցում է Բաժնի` գյուղատնտեսության բնագավառի գործառույթների իրականացումը, իր լիազորությունների շրջանակում մասնակցում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործման, դրանց շինարարության և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը, իր լիազորությունների շրջանակում մասնակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` • ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, • ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասին», «Հանրային ծառայության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային և Ջրային օրենսգրքերի, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. • տիրապետում է իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտություններին և ունակություններին: • ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը 2.3-3)
Գործառույթներն են` Իր լիազորությունների շրջանակում մասնակցում է համայնքի բյուջետային գործընթացին, ներկայացնում է բյուջեի կազմման համար համապատասխան ֆինանսա-տնտեսական հիմնավորումները, մասնակցում է համայնքի բյուջեի և դրանում առաջարկվող փոփոխությունների որոշման նախագծերի կազմման աշխատանքներին,կազմում է համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ ամսական, եռամսյա և տարեկան հաշվետվությունները և դրանք ներակայացնում համապատասխան մարմիններ, իրականացնում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը, իրականացնում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվության պահպանումը, մասնակցում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՀՈԱԿ) հիմնադրի` օրենքով սահմանված լիազորված պետական մարմնի գործառույթների իրականացմանը, մասնակցում է ՀՈԱԿ-ների տարեկան ծախսերի նախահաշիվների և ժամանակացույցերի կազմմանը, ընդունում, ամփոփում և բաժնի պետին է ներկայացնում ՀՈԱԿ-ների հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, ֆինանսկան գործունեության վերաբերյալ այլ հաշվետվությունները, իր լիազորությունների սահմաններում հետևում է ՀՈԱԿ-ների ֆինանսական կարգապահությանը և առաջարկություններ է ներկայացնում բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, իրականացնում է Աշխատակազմի և ՀՈԱԿ-ների հաշվապահական և ֆինանսական գործառույթները, իրականացնում է Աշխատակազմի և ՀՈԱԿ-ների ակտիվների և պարտավորությունների ձևակերպման, գույքագրման և շարժի հաշվառման աշխատանքները, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքապետարանի և այլ կազմակերպությունների միջև փոխադարձ հաշվարկների ստուգմանը և իրականացնում դրանց հիման վրա համապատասխան ձևակերպումների կատարումը Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` • ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, • ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Հարկերի մասին», «Եկամտահարկի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. • ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3. Անիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի /ծածկագիր՝ 2.3-8/
Գործառույթներն են` մասնակցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումների ընդունման գործընթացին, մասնակցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման գործընթացին, իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի թղթային կրիչի վրա տրամադրման աշխատանքներին, ապահովում է թղթային արխիվի պահպանումը և թվայնացման աշխատանքները, իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) լիազորությունների շրջանակներում ծառայությունների մատուցման դիմումների ընդունման գործընթացը, պահանջում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նպատակով համապատասխան անձից լրացուցիչ տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթեր, պահանջում է այլ սպասարկման կենտրոնների թղթային արխիվում պահպանվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանց առընչվող այլ գործառույթների կատարման նպատակով պահանջվող փաստաթղթեր, գործակալություն է ներկայացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման քանակական վիճակագրությունը և ամփոփումը, ամփոփում և Գործակալություն է ներկայացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կազմված գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, մասնակցում է իրավասու մարմիններից ստացված և վերջիններիս ուղարկվող հարցումների, միջնորդությունների, գրությունների քննարկման ընթացքին, հայցվող և ստացվող տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման, հաղորդումների փաստաթղթաշրջանառության աշխատանքներին Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` • ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ․ • ունի ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական տուրքի մասին», «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքների, ՀՀ ընտանեկան օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. • ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առեվտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը 2.3-9)
Գործառույթներն են` առաջարկություններ է ներկայացնում դրամաշնորհներ և այլ դրամական միջոցներ ներգրավելու վերաբերյալ, իրականացնում է համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանի վարման աշխատանքները, իրականացնում է համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանի վարման աշխատանքները, իրականացնում է տեղական տնտեսական զարգացման պլանի համապատասխանեցում առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանի հետ, իր լիազորությունների սահմաններում մասնակցում է համայնքի զարգացման և ներդրումային ծրագրերի նախագծերի մշակմանը, իր լիազորությունների շրջանակում կազմում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծեր, ինչպես նաև կատարում է այդ ծրագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, իր իրավասության շրջանակներում կազմում և հաստատման է ներկայացնում համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերը, նախապատրաստում անհրաժեշտ փաստաթղթերը և մասնակցություն ցուցաբերում ծրագրերի իրականացման աշխատանքներին, իրականացում է զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումներ, իր իրավասության սահմաններում մասնակցում է համայնքում զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակմանը, համայնքի բնակչության համար կազմակերպում է հանգստի վայրերի ստեղծման, համայնքի տարածքում տուրիզմի զարգացմանը, տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցների կազմմանը. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` • ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, • ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Լեզվի մասին», Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. • ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը 2.3-10)
Գործառույթներն են` մասնագիտական և մեթոդական օգնություն է ցույց տալիս համայնքային ենթակայության մարզական, մշակութային և կրթական հիմնարկներին, մշակում է պետական և համայնքային տոների, հիշատակի օրերի և հիշարժան տարեթվերի հետ կապված միջոցառումների տարեկան ծրագիրը և կատարում է միջոցառումների կազմակերպման աշխատանքները, կազմակերպում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցումներ, մշակում և բաժնի պետին է ներկայացնում համայնքի բնակչության առողջության պահպանման, մարմնակրթության և սպորտի զարգացման միջոցառումների ծրագրեր, բաժնի պետի հանձնարարությամբ մեթոդական աջակցություն է ցուցաբերում ՀՈԱԿ-ների ուսումնադաստիարակչական աշխատանքների և երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ, բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ է իրականացնում ՀՈԱԿ-ների գործունեության վերաբերյալ և արդյունքների մասին ներկայացնում է տեղեկանքներ կամ առաջարկություններ, մասնակցում է համայնքում փառատոնների, ցուցահանդեսների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, մասնակցում է համայնքում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` • ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, • ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Լեզվի մասին», Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. • ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք/ այսուհետ՝ քաղաքացիներ/: Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ ● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, ● հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, ● հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ● տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները` բնօրինակի հետ միասին. ● կրթությունը հաստատող փաստաթղթի / ատեստատ, դիպլոմ/, պատճենը՝ բնօրինակի հետ միասին, ● արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, ● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի, ● անձնագրի պատճենը Մրցույթը կանցկացվի 2025թ., ապրիլի 8-ին, ժամը 11:00–ին, Անիի համայնքապետարանի վարչական շենքում /ավագանու նիստերի դահլիճում/: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2025 թվականի մարտի 25-ը` ժամը 18:00-ն: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Անիի համայնքապետարան /հասցե՝ Քաղաք Մարալիկ, Մադաթյան 1, /հեռախոս 0242-2-22-37//: