1. Մրցույթի կազմակերպիչը` ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով:
2. Մրցույթի անցկացման ժամկետը` 2025 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-00-ին:
3. Մրցույթը չկայանալու դեպքում, կրկնամրցույթը կարող է հայտարարվել ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում /7 աշխատանքային օրվա ընթացքում/:
4. Մրցույթի անցկացման վայրը /հասցեն/` ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վաչրական շենքի 3-րդ հարկի նիստերի փոքր դահլիճ:
5.Մրցույթի ձևը և անցկացման կարգը՝ բաց հրապարակային սակարկությունների ձև, որի արդյունքում հաղթած է ճանաչվում մրցույթի այն մասնակիցը, ով առաջարկել է ամենաբարձր վարձավճարի չափ և հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ:
6. Լոտերի քնակը` 1 (մեկ)՝ -Լոտ 1․ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության III կարգի վարելահող հողատեսքի հողամասերը, վարձակալության ժամկետը՝ 10 տարի:
7. Մրցույթի քայլի նվազագույն չափը՝ մրցույթի առարկայի մեկնարկային գնի 5 տոկոս։
8. Մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 10 000 ՀՀ դրամ:
9. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2025 թ. հունիսի 10-ին, ժամը՝ 18:00: