|
07.11.25
Հանգստի ու ժամանցի վայր՝ Անի համայնքի Ձորակապ բնակավայրում
|
|
Անի համայնքի Ձորակապ բնակավայրում հանգստի ու ժամանցի վայրը կգործի վերանորգված ու նորովի։ Նարդի, շախմատ, թենիս և այլ հետաքրքիր խաղեր ձորակապցիներին կմեկտեղեն մեկ հարկի ներքո՝ հարմարավետ պայմաններում։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի՝ Ձորակապ կատարած այցի ընթացքում բնակիչները առաջնահերթության կարգով խնդրեցին իրենց ժամանակը նպատակային ու հետաքրքիր անցկացնելու համար հատկացված տարածքը վերանորոգել։Ընդառաջ գնալով ձորակապցիների խնդրանքին՝ համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգվել են վարչական կենտրոնի մասնաշենքի առաջին հարկում տեղակայված միջանցքն ու 2 սենյակները։ Կատարվել է հատակի սալիկապատում ու ներքին հարդարում։Շինարարությունն իրականացրել է «ՇԻՆ ԱՐՄԱՆ» ՍՊԸ-ն։ Մի սենյակը բնակավայրի ...
Մանրամասն |
|
|
03.11.25
«Տարին փակելուն մնացել է 2 ամիս և այս ընթացքում պետք է անել առավելագույնը»․ Արման Սարիբեկյան
|
|
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Անիի համայնքապետարանի աշխատակազմի գործակարգավարական նիստը՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։ Բացի Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներից, նիստին մասնակցում էին ավագանու անդամներ, ենթահիմնարկների տնօրեններն ու վարչական ղեկավարները։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին համայնքի ղեկավարի եղբայր, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանի հիշատակը։ «Նիկոլայի անժամանակ մահը մեծ ու անդառնալի կորուստ էր Սարիբեկյանների ընտանիքում։ Կորստի ցավն ու վիշտը խորն է, սակայն պետք է վերագտնենք ինքներս մեզ ու նայենք առաջ, քանի որ եղբայրս այն մարդն էր, ով մեծ պլաններ ուներ Անի համայնքի զարգացման ու շենացման ...
Մանրամասն |
|
|
30.10.25
Տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի հերթական նիստը
|
|
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Այն վարեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, քանի որ հարգելի պատճառով բացակայում էր համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ ՏԻՄ ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարի բացակայության դեպքում նիստի վարումը վերապահվում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալին։Նախքան նիստի մեկնարկը նախ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի եղբայր՝ Նիկոլայ Սարիբեկյանի հիշատակը։ Ծնունդով անեցի, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանի վաղաժամ մահը մեծ ցավ է պատճառել իր համաքաղաքացիներին։ Նա մեծ ավանդ է ունեցել համայնքի ...
Մանրամասն |
|
|
27.10.25
Վերանորոգված Հանդիսությունների սրահ՝ Գուսանագյուղում
|
|
Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրը արդեն նոր ու վերանորոգված Հանդիսությունների սրահ ունի։ Խնդիրը գուսանագյուղցիների կողմից բարձրացվել էր համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի՝ բնակավայրեր կատարած հերթական այցի ժամանակ։ Հարցը ներկայացվեց, համայնքի ղեկավարը հետևողական եղավ ու գործը գլուխ բերվեց։ Գուսանագյուղի վարչական կենտրոնի մասնաշենքում մոտ մեկ ամիս առաջ մեկնարկեցին Հանդիսությունների սրահի վերանորոգման աշխատանքները։Դրանք իրականացվել են համայնքի բյուջեի միջոցներով։ Կատարվել է հատակի սալիկապատում, ներքին հարդարում, լույսերի տեղադրում, հիմնական պատի ճաքերի վերացում։ Շինարարությունն իրականացրել է «ՇԻՆ ԱՐՄԱՆ» ՍՊԸ-ն։
|
|
|
20.10.25
Հոկտեմբերի 20-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցավ գործակարգավարական հերթական նիստը
|
|
Աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու աշխատանքային ներքին կարգապահությանը վերաբերող հարցեր։«Այն, ինչ խոստացվել է համայնքի բնակիչներին, կատարված է մեծամասամբ, սակայն առաջիկայում ու շարունակաբար կատարվելու է ավելին»,- ասում է Անի համայնքի ղեկավարը, մասնավորապես շեշտելով, որ համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրերը հենց այդ են վկայում։«Սակայն չպետք է թուլացնել զգոնությունն ու պատասխանատվությունը, ավելին, չպետք է խուսափել առողջ քննադատությունից, քանի որ բոլորս աշխատելու ենք մի նպատակի համար․ յուրաքանչյուր քայլ միտված է լինելու ոչ թե անհատի, այլ համայնքի շահին»,- փաստում է Արման ...
Մանրամասն |
|
|
16.10.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շրջայցերը գյուղական բնակավայրեր շարունակվում են
|
|
Այս անգամ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանի, համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Շաբոյանի և օգնական Անանիկ Ոռումյանի ուղեկցությամբ Արման Սարիբեկյանը եղել է Ձորակապում, տեղում ուսումնասիրել են բնակավայրի վարչական կենտրոնի մասնաշենքի առաջին հարկում տեղակայված խաղասրահի վերանորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվել են համայնքային բյուջեի հաշվին։ Ձորակապի վարչական ղեկավարի հետ Արման Սարիբեկյանը քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը։Այնուհետև մշտադիտարկող խումբը եղել է Սառնաղբյուրում։ Այստեղ տեղական բյուջեի միջոցներով վերանորոգված «Երիտասարդական կենտրոնի» աշխատանքներն արդեն ավարտված են։ Արման Սարիբեկյանը տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին։ Այցելություն է եղել նաև ...
Մանրամասն |
|
|
16.10.25
Հարթեցվել ու տոփանվել են Մարալիկի մի քանի փողոցներ ու նրբանցքներ
|
|
Ասֆալտի ջարդոնով հարթեցվել ու տոփանվել է Մարալիկի Շիրակացի փողոցն իր առաջին, երկրորդ, երրորդ նրբանցքներով, Կոլտնտեսականների փողոցի 6-րդ և 7-րդ նբանցքները և Մաշտոցի փողոցը: Աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեի միջոցներով՝ ընդհանուր 1կմ 959 գծամետր երկարությամբ: Փողոցների ու նրբանցքների հարթեցման աշխատանքներն իրականացրել է «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ-ն:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |