1. Մրցույթի կազմակերպիչը` ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով:
2. Մրցույթի անցկացման ժամկետը` 2025 թվականի մայիսի 22-ին, ժամը 14-00-ին:
3. Մրցույթը չկայանալու դեպքում, կրկնամրցույթը կարող է հայտարարվել ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում /7 աշխատանքային օրվա ընթացքում/:
4. Մրցույթի անցկացման վայրը /հասցեն/` ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վաչրական շենքի նիստերի դահլիճ:
5.Մրցույթի ձևը և անցկացման կարգը՝ բաց հրապարակային սակարկությունների ձև, որի արդյունքում հաղթող է համարվում մրցույթի այն մասնակիցը, ով առաջարկել է ամենաբարձր վճարի չափ և հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ:
6. Լոտերի քնակը` 2 (եկու)՝ 7. Վարձակալության ժամկետը՝ 10 տարի:
8. Մրցույթին մասնակցելու նախավճարի չափը՝ մրցույթի առարկայի մեկնարկային գնի 5 տոկոս՝ Լոտ 1․ 0․40497 հա հողամասի համար՝ 1500 ՀՀ դրամ։ Լոտ 2․ 0․695653 հա հողամասի համար՝ 2500 ՀՀ դրամ։
9. Մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 10 000 ՀՀ դրամ: 10. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2025 թ. մայիսի 16-ին, ժամը՝ 18:00: