ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ – 93 – Ն օրենքով: Անի համայնքի կազմում ընդգրկված են 19 բնակավայրեր։
Մարալիկ
Աղին
Անիավան
Անիպեմզա
Բագրավան
Բարձրաշեն*
Գուսանագյուղ
Իսահակյան
Լանջիկ
Լուսաղբյուր
Հայկաձոր
Ձիթհանքով
Ձորակապ
Շիրակավան
Նորշեն*
Ջրափի
Սառնաղբյուր
Սարակապ
Քարաբերդ
«Հավելված 9.51«Հայաստանի Հանրապետությանվարչատարածքային բաժանման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Անի համայնքը գտնվում է Շիրակի մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Երազգավորս, «Բ»-«Գ» հատվածով՝ Բայանդուր, «Գ»-«Դ» հատվածով` Բենիամին համայնքներին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով՝ Լուսակերտ, «Ե»-«Զ» հատվածով՝ Հոռոմ, «Զ»-«Է» հատվածով՝ Հայրենյաց, «Է»-«Ը» հատվածով՝ Հայկասար, «Ը»-«Թ» հատվածով՝ Պեմզաշեն, «Թ»-«Ժ» հատվածով՝ Լեռնակերտ, «Ժ»-«Ի» հատվածով՝ Հառիճ համայնքներին, «Ի»-«Լ», «Լ»-«Խ», «Խ»-«Ծ», «Ծ»-«Կ», «Կ»-«Հ», «Հ»-«Ձ», «Ձ»-«Ղ» և «Ղ»-«Ճ» հատվածներով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևմուտքից «Ճ»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետություն):»:
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Համայնքի ներկայիս անվանումը – Անիավան Համայնքի պատմական անվանումները- Անի կայարան Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1902թիվ Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Բագրավան, Անիպեմզա Համայնքի մակերեսը – 135.45 հա Հեռավորությունը մայրաքաղաքից- 100 կմ Հեռավորությունը մարզկենտրոնից – 43 կմ Բնակչության թիվը – 388 Բնակչության կազմը – Հայ Համայնքի նշանավոր մարդիկ - չկա Կրթական հաստատություններ – դպրոց Մշակութային հաստատություններ - չկա Մարզական հաստատություններ - չկա Արտադրական ձեռնարկություններ - << Միրոյան Տուֆ>> ՍՊԸ,<<Կալմիտա>> ՍՊԸ Բնակչության հիմնական զբաղմունքը – Անասնապահություն Հոգևոր կառույցներ - չկա Համայնքի մասին գրքի առկայություն - չկա ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ Գյուղ Անիի նախկին տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 43կմ հեռավորության վրա: Հիմնադրվել է երկաթուղային կայարանին կից ավան` Երևան-Գյումրի երկաթուղու ճանապարհահատվածի հարևանությամբ: Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1420մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ: Գյուղի շրջակայքում կան կարմիր և սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Գյուղի բնակչության զգալի մասը տեղափոխոխվել է Հայաստանի Անիի, Արթիկի, Թալինի շրջաններից: 1926 թ-ին ունեցել է 66, 1939 թ-ին` 249, 1959 թ-ին` 386, 1970 թ-ին` 460 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 397 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 48%, հետաշխատունակներ` 20%: Ունի 44 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Բնակչության մի մասը աշխատում է տեղի քարհանքում և երկաթուղային կայարանում: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 7 և 22 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
Անիպեմզա, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ,1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա։Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։
Տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում է պեմզա, կարմիր տուֆ։ Ունի պեմզա ջարդող-տեսակավորող, անդեզիտի փոշի արտադրող գործարան։
Հողային ֆոնդի մոտ 10% հանդիսանում են բնակավայրի հողերը, իսկ արդյունաբերական հողերը՝ 12%։ Պետական նշանակության գյուղատնտեսական հողահանդակներում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրեր՝ կազմելով համայնքի հողային ֆոնդի 72% (477հա)։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։Անիպեմզայի մոտ է գտնվում Երերույքի տաճարը, որը կառուցվել է 5-րդ դարում կարմիր տուֆով, ներկայումս կիսավեր է։Անիպեմզային ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին գտնվում է Անիի ավերակները։
Հայկաձոր , գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում։ Նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա Մեծ, Ղզըլքիլիսա, Ղոշավանք, Ղոշավանք Նոր, Ղուշավանք անվանումները։ Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին։ Տեղադրված է Գյումրի-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ:Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1000 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 253 և 1459 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։Գյուղի դիմաց, Ախուրյանի աջ ափին է գտնվում Հոռոմոսի վանքը, որի թուրքերեն անունից առաջացել է գյուղի նախկին անունը՝ Ղոշավանք, պահպանվել են Սարգիս եպիսկոպոսի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (985 թ.), որը վերանորոգվել է 13-րդ դարում և հիշատակվում է նաև իբրև վանք և <<Կարմիր>> վանքը (V-XX դդ.)։ Նախկին գյուղը տեղադրված է այժմյանից 300-400 մ հարավ-արևմուտք։
Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 645 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Բագրավան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Նորշեն և Բագրավան բնակավայրերը։ Հնում կոչվել է Խարկով։ 1980 թվականի դրությամբ զբաղվել է հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ։ Բագրավանը հիմնել են նույն շրջանի Շիրակավան գյուղից եկած բնակիչները, 1894 թվականին։
Նախնիները 1828-1829թթ.-ին գաղթել են Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Բագրավանում կան եկեղեցիներ և խաչքարեր:
Շիրակավան(նախկին անվանումներ՝ Դավշան, Դավշանղշլաղ, Դովշան, Թավշան, Շիրակվան, Տավշան[), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Անի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում։Մարալիկ քաղաքից գտնվում է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Նոր գյուղը հիմնադրվել է 1976 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո։ Նոր գյուղը տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո։ Նախկին գյուղը, որը գտնվել է Ախուրյան ջարմբարի ներկայիս տարածքում, պաշտոնապես ստացել է Շիրակավան անվանումը 1950 թվականին, որից առաջ ունեցել է բազմաթիվ այլ անվանումներ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։
Շիրակավանում է գտնվում Սբ. Մինաս մատուռը:
Իսահակյան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ կողմում։ Այն իր մեջ ընդգրկում է Իսահակյան և Բարձրաշեն բնակավայրերը:
Նախնիների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել է Ալաշկերտից և Մուշից։
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Իսահակյանում են գտնվում Ավետիք Իսահակյանի արձանը, Սուրբ Հակոբ (1840), Պողոս-Պետրոս (10-12-րդ դարերի), սուրբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցիները և «Աննայի մասունք» մատուռը։
Գուսանագյուղ, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Գափուլու, Կապլի, Կապուլի, Կափուլի, Ղափըլչի, Ղափլու, Ղափչի, Ղափուլու անվանումները։ Գտնվում էԵրևան-Գյումրի երկաթուղու վրա։ Գուսանագյուղ է վերանվանվել 1977 թվականին։
Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։Նախնիները 1829-1830 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։Ունի 97 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժ կետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 668 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 368 և 995 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։Գյուղն ունի կանգուն եկեղեցի (11-րդ դար)։ Շրջակայքում պահպանվել են նախնադարյան և ուրարտական ժամանակներին վերաբերող հնավայրեր՝ ավերակ բերդ, որին տեղացիներին անվանում են Ղալա։ Պահպանվել են նաև կիկլոպյան շինությունների հետքեր։
Աղին, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Աղին և Աղին կայարան բնակավայրերը։Ըստ գյուղի հնաբնակների պատմությունների՝ Աղին գյուղի անվանումը կապված է գյուղի թուրքական լծի ժամանակների հետ։ Երբ գյուղացիներին հարցրել են՝ ցորենը ուր եք տանում, նրանք պատասխանել են՝ աղին (այսինքն՝ աղային) ենք տանում, ու այդպես մնացել է Աղին անվանումը։Ռելիեֆը խայտաբղետ է, տեղումները՝ շատ։ Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները՝ անբարենպաստ։
Բնակչության նախնիները 1829-1830 թվականներին գաղթել են Մուշից, Ալաշկերտից և Բասենից, 1877-1878 թվականների՝ Կարսից։Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Աղինում են գտնվում Սուրբ Հակոբ (1878 թ.) և Սուրբ Գրիգոր եկեղեցիները և «Թուխ Մանուկ» մատուռը։
Սարակապ, նախկինում Բոզդողան, Պոզտողան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք։ Սարակապ անունը ստացել է 1935 թ-ին։ Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1570մ բարձրության վրա։ Ունի բավականին սառը կլիմա, հաճախակի լինում են ձնաբքեր, մառախուղ և ուժեղ քամիներ։ Տարեկան տեղումների քանակը 450-500մմ։ Գյուղը ունի աղբույներ, ինչպես նաև տուֆի, բազալտի պաշարներ։Նախնիները 1915-1920թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Բասենից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Սարակապում է գտնվում Սբ. Աստվածածին (VII դար, վերանորոգված 1885-1887թթ.) եկեղեցին։ Գյուղից 6 կմ հարավ-արևելքում են գտնվում “Կարմիր վանք” եկեղեցին և “Ծակքար” մատուռը։ Նշմարվում են կիկլոպյան ամրոցի հետքեր։
Լանջիկ, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Մուսլուխլի, Մուսլուղլու, Մուսուխլը, Մուսուղլի անվանումները։ Լանջիկ է վերանվանվել 1947 թվականին։ Տեղադրված է Գյումրի-Թալին ավտոմայրուղուաջ կողմում։ Գյուղը տեղադրված է բլրապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Մթնոլորտային տեղումները սակավ են։Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։
Ունի 102 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 575 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 92 և 660 հեկտար։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ։
Լանջիկում կա Սբ. Աստվածածին եկեղեցի և Սբ. Խաչ մատուռ։
Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 7կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դաշգալե, Դաշխալե, Կարաբերդ, Տաշկալա անվանումները: Դաշղալան Քարաբերդ է վերանվանվել 1947 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի բազալտի և ավազի հանքեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից: Գյուղի տարածքում հին մատուռի տեղում` 1866 թ-ին կառուցվել է եկեղեցի, որի բակում թաղված է գյուղի հիմնադիր Գևորգ Բրուտյանը: Շրջակայքում կան հին բերդի ավերակներ: Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Խնուսի, Բասենի շրջաններից 1829-1830թթ: 1873 թ-ին գյուղն ունեցել է 622, 1897 թ-ին` 933, 1926 թ-ին` 1000, 1939 թ-ին` 1079, 1959 թ-ին` 822, 1970 թ-ին` 987, 1979 թ-ին` 1002, 1989 թ-ին` 1013 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1103 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 131 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 915հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 173 և 1340 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
Լուսաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1826-1829 թթ-ին Արևմտյան Հայաստանի Մուշի և Բասենի գավառներից տեղահանված գաղթականների կողմից։ Առաջինը գյուղ է եկել Նավասարդ անունով մի մարդ իր ընտանիքով, որը եղել է ներկայիս Համբարյանների նախապապը։ Այնուհետև եկել են Յուզբաշոնք՝ ներկայիս Աղանիկյաններն ու Սմբատյաններն են։ 1915 թ-ի եղեռնից հետո 1917 թ.-ից 1918 թ –ին Մուշի Խարս գյուղից արտագաղթածները համալրել են գյուղի բնակչությունը, նրանց թվում այդ տարիներին արտագաղթել են նաև երջանկահիշատակ՝ Անդրանիկ Մարգարյանի պապերը։
1920-ական թվականներին գյուղն ունեցել է ավելի քան 300 տնտեսություն։ Գյուղը ունեցել է եկեղեցի, որը կառուցվել է 1860 թվականին։ 1925-26 թթ-ին գյուղում գործել են տնային դպրոցներ։ Այնուհետև գործել է տարրական դպրոց, մինչև 4-րդ դասարան։ 1939- 40 թթ –ին կառուցվել է Լուսաղբյուրի յոթնամյա դպրոցը։ Գյուղի բնակչությունն այդ տարիներին հիմնականում զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղում մշակել են մոտ 9 հա բանջարանոց, գործել է 2 ջրաղաց՝ Անդիկի և Համբոյենց ջրաղացը։ Մոտ 165 տարի առաջ գյուղում կառուցվել է 2 ձիթհանք։ Շինարարության համար փայտը բերել են սայլերով, Սարիղամիշից։ Համբոյենց ձիթհանքը գործել է մինչև 1973 թվականը։ Կոլտնտեսության տարիներին զբաղվել են նաև խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Այդ տարիներին գյուղում գործել է ակումբ, գրադարան, մանկապարտեզ։ Մինչև 1960-ական թվականները գործել է նաև ստացիոնար հիվանդանոց-ծննդատուն։ Համայնքի տարածքով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը։ Հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։ Հիմա գյուղն ունի միջնակարգ դպրոց՝182 աշակերտական տեղով, որը կառուցվել է 1990 թ-ին և կատարվել է հիմնական վերանորոգում 2005 թ-ին։ Կա մանկապարտեզ 50 երեխայի համար, որը ներկայումս չի գործում, ունի վերանորոգման կարիք։ Գյուղն ունի գրադարան 7463 կտոր գրքով, որը ևս ունի վերանորոգման կարիք։ Համայնքը գազաֆիկացված է, 3500 մ ներհամայնքային ճանապարհ ասֆալտապատված է։
Ըստ տոհմագրական տվյալների` Ձիթհանքով գյուղը հիմնադրել է 1793-1795 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից: 1918թ. գյուղում բնակություն են հաստատել 70 գաղթական ընտանիքներ: Թուրքերը իրենց տիրապետության սահմաններում թուրքացրել են տեղանունները` անկախ բնակավայրի էթնիկական կազմից: Ձիթհանքովը մինչև 18-րդ դարի վերջը անվանվել է Բազիրխան: 1884 թվականին գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, 19-րդ դարասկզբին կառուցվել և գործել են սրբատաշ քարից կառուցված կաթոլիկե և առաքելական եկեղեցիները, որոնք մինչև օրս պահպանվել են: 1915-1920-ական թվականների թուրք հրոսակների արշավանքների հետևանքով Արևելյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների մեծ մասը կողոպտվել ու ավերվել են: 1918 թվականին նշված հրոսակախմբերը մեծ ոճրագործություններ են իրականացրել Կարսում, Շիրակում, Լոռի-Փամբակում և Հայաստանի այլ շրջաններում: Այդ ողբերգական, արյունալի էջերից անմասն չի մնացել նաև Ձիթհանքով գյուղը: Գյուղը մեծ սիրով ապաստան է տվել թուրքական յաթաղանից փրկված ավելի քան 300 արևմտահայ գաղթական ընտանիքների: 1918թ.-ի մայիսի վարջին Շիրակի գավառի ավելի քան 20 գյուղերի և Արևմտյան Հայաստանից փախած ու այդ գյուղերոււմ ապաստան գտած հազարավոր հայ տղամարդկանց հավաքում են Ձիթհանքով գյուղում և նրա բնակիչների հետ միասին անողոքաբար սրի քաշում: Թուրք փաշաների վայրագությունը հասնում է այն աստիճանի, որ մասսայական գնդակահարությունների ժամանակ «խնայելով» փամփուշտները կենդանի մնացած վիրավորներին լցնում են գյուղում եղած չորս մարագները և դաժանորեն այրել: Այդ տեղում ներկայումս կանգնեցված է հուշարձան խաչքար: Ըստ հայտնաբերված հնագիտական հուշարձանների տեղագրության` տեղանքը բնակեցված է եղել դեռևս վաղ բրոնզե դարում: Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմամշակութային տասնյակ արժեքներ: ԲՆակավայրի հիմնադրումից ի վեր բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը: Առանձին տնտեսություններ զբաղվում են թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: 1850- ական թվականներին գյուղում կառուցվում է ձիթհանք, որտեղեց հանված կտավատի ձեթը մեծ համբավ ու ճանաչում է ունեցել տարածաշրջանում: Այդ ճանաչումն է պատճառ հանդիսացել բնակավայրի «Ձիթհանքով» վերանվանման համար: Բնակավայրն իր զարգացումն հիմնականում ապրել է 1930-ական թվականներից հետո: Գյուղոմ կառուցվել է միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց-ծննդատուն, կենցաղի տուն, փոստի բաժանմունք, առևտրի և սպասարկման տարբեր օբյեկտներ: Կայուն տնտեսական աճ է ունեցել Ձիթհանքովի կոլեկտիվ տնտեսությունը: Տնտեսությունը աչքի է ընկել անջրդի պայմաններում բարձր բերքատվությամբ և որակի ցորենի արտադրությամբ: Համայնքը բոլոր ժամանակներում մեծ կարևորություն է տվել սերունդների կրթության և դաստիարակության հարցերին: Համայնքը գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում տվել է երկու տասնյակից ավել նշանավոր մարդիկ: 1887թվականից Ձիթհանքովը գտնվել է Ալեքսանդրապոլի գավառի կազմում: 1921թ. բնակավայրը ընդգրկվել է Խորհրդային Հայաստանի կազմում և մինչև 1950 թվականը ընդգրկված է եղել Թալինի շրջանի կազմում: 1950-1996 թվականներին ընդգրկված է եղել Անիի շրջանի կազմում: 1996 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանումից հետո Ձիթհանքովը, որպես վարչական առանձին միավոր` ինքնուրույն համայնք, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կազմում: Ձիթհանքով համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին: Ձիթհանքովի գյուղական համայնքը տեղաբաշխված է Արագած լեռան արևմտյան ստորոտում, Շիրակի դաշտի հարավ-արևմտյան և Թալինի սարավանդակի հյուսիսային մասում: Հյուսիսից սահմանակից է ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդի, արևելքից` Լանջիկի, արևմուտքից Բագրավանի և Սարակապի, հարավից ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի և Զարինջայի համայնքների վարչական տարածքներին: Տարածքը ծովի մակերևույթից գտնվում է 1750 մ. բարձրության վրա և ընդգրկված է հանրապետության լեռնային բնակավայրերի ցանկում: Բնակավայրին առանձնահատուկ են ցուրտ, ձյունառատ ձմեռները և զով ամառային եղանակները: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10 - 12 աստիճան: Տարեկան միջին տեղումները կազմում են 350-500մմ, որոնք առանձնահատուկ են ապրիլ-հունիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Բնակավայրի վարչատարածքը մշտապես վտանգված է կարկտահարությամբ և տևական երաշտով: Տարածքը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում: Հիշարժան են 1926 և 1988թթ. աղետալի երկրաշարժերը: Համայնքի վարչական տարածքը զբաղեցնում է 2577.1 հա., որից 2393.6 հա գյուղատնտեսական նշանակության հողերն են, հանքավայրերի հողերը կազմում են 9.6 հա, արդյունաբերական, արտադրական նշանակության հողերը 18.3հա, պատմամշակութային հողերը` 34.7 հա, իսկ մնացածը` ճանապարհների, կոմունալ ենթակառուցվածքների, ընդհանուր օգտագործման, ջրային և այլ նշանակության հողերն են: Համայնքի կառուցապատված տարածքը զբաղեցնում է 85.6հա.: Բնակավայրը գտնվում է նախկին շրջկենտրոնից 12 կմ., մարզկենտրոնից 40կմ. և մայրաքաղաքից` 105 կմ. հեռավորության վրա: Բնակավայրից 5կմ հեռավորությամբ է անցնում Գյումրի-Երևան միջպետական նշանակության ճանապարհը: Բնակավայրը երկաթուղային կայարանից գտնվում է 12կմ հեռավորության վրա: Տարածքում գերակշռում են լեռնատափաստանային սևահողերը: Հարուստ է տուֆ քարով, շինարարական ավազով ու կավով:
Համայնքի ներկայիս անվանումը – Ձորակապ Համայնքի պատմական անվանումները Պողազքեսեն, Բողասքյասան, որը նշանակում է Ձորաբերան կամ Ձորի նեղ բերան: Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –Ձորակապ գյուղը հիմնադրվել է 1827- 1829 թվականներինԱրևմտյան Հայաստանի Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կո ղմից: Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Ձորակապ գյուղը արևելյան մասով սահմանակից էՊեմզաշենին և Լեռնակերտին, հյուսիսային մասով Մարալիկ քաղաքին իսկ հարավային մասովՍառնաղբյուր և Լանջիկ գյուղերին: Համայնքի մակերեսը – Համայնքի վարչական տարածքը կազմում է 1415,66 հա, որից 1246,5 հագյուղատնտեսական նշանակու թյան հողեր, որից 543,33 հա վարելահողեր, որից սեփականաշնորհված 452,15հա, 661,89հա արոտավայր մնացածը այլ հողատարածքներ, համայնքի կառուցապատված տարածքըկազմո ւմ է 75,66 հա: Հեռավորությունը մայրաքաղաքից- հեռավորությունը մայրաքաղաք Երևանից- 90 կմ Հեռավորությունը մարզկենտրոնից – Մարզկենտրոն Գյումրից 27 կմ, իսկ նախկին շրջկենտրոն Մարալիկից 1կմ: Բնակչության թիվը – 1232 մարդ Բնակչության կազմը – ընդ.1232 մարդ որից արական 442 , իգական790, առկա բնակչության թիվը 1094, մինչև1 տարեկան 13 որից 7 իգական 6 արական, 1- 2 տարեկան 18 որից 9/9, 3-4 տարեկան 21 որից 13/8, 5-6տարեկան 37 որից 14/23 , մինչև 6 տարեկան 89 որից 43/46, 7-10 տարեկան 62 որից 27/35, 11-14 տարեկան 63որից 27/36, 15- 17 տարեկան 43 որից 17/26, մինչև 16 տարեկան 229 որից 104/125, մինչև 18 տարեկան 257 որից114/143, 18-22 տարեկան 86 որից 38/48, 23-45 տարեկան 220 որից 120/100, 46-62 տարեկան 308 որից 190/118, 63 և ավել տարիքի 134 որից 74/60: Համայնքի նշանավոր մարդիկ – Համայնքը գիտության մշակույթի և արվեստի ոլորտներում տվել էնշանավոր մարդիկ`Հրաչ Սաղաթելյ ան բժշկական գիտությունների թեկնածու /օնկոլոգ/,Հայկ Քամալյանբժշկական գիտությունների դոցեն տ/սրտաբան/,Ազատ Ալեքսանի Սարգսյան Հ. Հ. Վաստակավորանասնաբույծ, Մաքսիմ Հրաչի Մուրադյ ան` մաթեմատիկական գիտությունների դոկտոր պռոֆեսոր, Արամ Հրաչի Մուրադյան` մաթեմատիկա կան գիտությունների դոցենտ, Հակոբ Երվանդի Աղաբեկյան` թեթևարդյունաբերական գիտությունների թեկնածու:
Գյուղում կա նաև հնավայր, Կալաչի կամ Ղալաչի կոչվող բլրի վրա առկա են բազմաթիվ վկայություններ հնավայրի գոյությունը ապացուցող, սակայն առայժմս այն ոչ մի հնագիտական ուսումնասիրությունների չի ենթարկվել։ Գյուղի անվանացանկում կարելի է թվարկել նաև Գյոդիքենդի և Սյոգութլի կամ Սոգթլու անունները, որոնք տրվել են թուրքերի կողմից 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, ի դեպ պետք է փաստել, որ գյուղը բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին 1918 թվականի մայիսի 18–23 կամ 24–ը ընկած ժամանակահատվածում։ Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։ Գյուղը բավականին մեծ տարածք ունի։ Սառնաղբյուր գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավարևելյան մասում, ծովի մակարդակից մոտ 2000մ բարձրության վրա. Գյուղը ունի մի շարք պատմական կոթողներ, որոնք հավանաբար վկայում են, որ գյուղի տարածքը նախկինում բնակեցված է եղել։ Գյուղի կենտրոնում են գտնվում սուրբ Թադևոս (1883 թ.), սուրբ Հակոբ (V-VI դարեր) և Սուրբ Կարապետ (1205 թ.) եկեղեցիները։ Գյուղի մոտ են գտնվում V-XIII դարերի Հոգեվանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին, իսկ 6 կմ արևելք՝ Սուրբ Ղազար եկեղեցին (V-VI դարեր), «Գնդաքար» (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) և «Բերդիկ» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ) ամրոցները։ 1883 թվականին կառուցվել է Թադևոս Առաքյալ եկեղեցին, որը այժմ գործող է։ Սառնաղբյուրում են գտնվում մի շարք սառնորակ աղբյուրներ։ Դրանցից հիշարժան են «Կաթնով աղբյուր», «Թմոյի աղբյուր», «Ձորի Աղբյուր», «Կանալ», «Բռդի աղբյուր» և այլ աղբյուրները։ Սառնաղբյուրում գտնվում է նաև քարհանք, որտեղ կա վարդագույն տուֆ և ավազի հանք «Բողթլու» անունով։ Տարածքում կան տուֆի և պեմզայի հարուստ պաշարներ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ունի արհեստական ջրամբար, որը ոռոգում է Անիի տարածքի 1000 հեկտար հողատարածությունը։
Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Մարալիկ քաղաքը նախկինում կոչվել է <<Մօլլա-Կէօկչէ>>, որը թարգմանաբար նշանակում է տերտերի կացարան: Շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված շիրմաքարերի արձանագրությունները վկայում են այն մասին, որ բնակավայրը գոյություն է ունեցել 9-11-րդ դարերում: 1829 թվականին թուրքական կայսրության հալածանքներից ազատվելու համար արևմտյան Հայաստանի Բասենի գավառի մի շարք գյուղերից <<Մօլլա-Կէօկչէ>> բնակավայր են տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել 59 ընտանիք՝ 371 անձով: Այս տարածքը նաև անվանել են <<Ղռեր>>, այսինքն մեռած հարթավայր:1918-1920 թվականներին թուրքական ավազակային հարձակումներից ու ավերումներից զերծ չի մնացել նաև <<Մօլլա-Կէօկչէ>>, երկու հարձակում է տեղի ունեցել գյուղի վրա, որին հերոսաբար դիմագրավել են տեղի բնակիչները: Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1927 թվականին <<Մօլլա-Կէօկչէ>>-ն վերանվավել է Կապուտանի, իսկ 1935 թվականի հուլիսի 26-ին ՀԽՍՀ կենտգործկոմի որոշմամբ՝ Մարալիկ: 1939 թվականին Անիի շրջանի վարչական կենտրոնը դարձել է Մարալիկը: 1962 թվականի օգոստոսի 30-ի կառավարության որոշմամբ Մարալիկ գյուղը ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: 1996 թվականին Մարալիկ ավանը ընդգրկվում է Շիրակի մարզի մեջ և ստանում քաղաքի կարգավիճակ:
Facebook
Location on Google Maps
YouTube