ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0201-0061 կադաստրային ծածկագրով 0.12 հեկտար մակերեսով հողամասի աճուրդով օտարման մասին
Աճուրդի կազմակեպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար:
Աճուրդի անցկացման օրը՝ 2024 թ. մայիսի 31-ին, ժամը՝ 12:00-ին: Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի վարչական շենք (հասցեն` մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ,Մադաթյան փողոց 1):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. մայիսի 27-ին, ժամը՝ 18:00:
Աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 50% /606 600 ՀՀ դրամ/: Գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ՝ 5% /60 660 ՀՀ դրամ /:
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 10000 ՀՀ դրամ: Աճուրդի անսկացման եղանակը` բաց հրապարակային սակարկությունների եղանակ:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: