Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
2025,Փետրվար 20 - 27
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Փետրվար 13 - Մարտ 20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՆՋԻԿԻ «ՋԻՈՒԶԵՊՊԵ ՊԻՆՈ ՉԻԱՉԻՈՅԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ »ՀՈԱԿ-ՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Փետրվար 11 - Մարտ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿԻ «ՌՈՄԻ ԲԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Փետրվար 11 - Մարտ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Փետրվար 6 - Մարտ 6
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Փետրվար 6 - Հունիս 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հունվար 15 - Փետրվար 28
Հայտարարություն
2021,Հուլիս 14 - 2025,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիլիթ Ավագյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/02/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/03/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ 

ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի /ծածկագիր 1.1-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ: Աշխատակազմի քարտուղարը /ծածկագիր 1.1-1 /

1.ապահովում է Աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

2. ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը՝ օրենքով, իրավական այլ ակտերով, Համայնքի ղեկավարի որոշումներով և Աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

3. Համայնքի ղեկավարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.

4. մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.

5. կազմակերպում է Աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.

6. ապահովում է համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը և նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

7. կազմակերպում և ապահովում է Աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշումների նախագծերի նախապատրաստմանը.

8. ապահովում է Աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.

9. կազմակերպում և ապահովում է Համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

10. ապահովում է ավագանու և Համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.

11. վերահսկողություն է իրականացնում Համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների և ավագանու որոշումների կատարման նկատմամբ, ինչպես նաև Աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

12. ապահովում է ավագանու որոշումների առաքումը Շիրակի մարզպետարան` յոթնoրյա ժամկետում.

13. իրականացնում է գաղտնի փաստաթղթերի հաշվառման և պահպանման, գաղտնի գործավարության վարման աշխատանքները.

14. ապահովում է գաղտնիության ռեժիմի միջոցառումների իրականացման աշխատանքները:

15․ իրականացնում է համայնքի ավագանու նիuտերի արձանագրման աշխատանքները.

16. ունի համակարգչով և ժամանակակից գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,

● հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

● հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

● կրթությունը հաստատող փաստաթղթի / ատեստատ, դիպլոմ/, պատճենը՝ բնօրինակի հետ միասին,

● արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,

● անձնագրի պատճենը Մրցույթը կանցկացվի 2025թ., մարտի 20-ին, ժամը 11:00–ին, Անիի համայնքապետարանի վարչական շենքում /ավագանու նիստերի դահլիճում/:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2025 թվականի մարտի 5-ը` ժամը 18:00-ն: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Անիի համայնքապետարան /հասցե՝ Քաղաք մարալիկ, Մադաթյան 1, /հեռախոս 0242-2-22-37// :

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (22.6ԿԲ)
Բոլորը
Անի համայնք
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner