|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 92-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-022- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1․159001 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 150 ՏԵՂ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով. 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0022-ից կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 1․15901 հեկտար մակերեսով հողամասը (հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր․ Շահինյան փողոց 218 հողամաս, Վկայական N 29032024-08-0048) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային նշանակության 150 տեղ հզորության մանկապարտեզ կառուցելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
Կողմ -11 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.39 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|