Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով. 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0022-ից կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 1․15901 հեկտար մակերեսով հողամասը (հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր․ Շահինյան փողոց 218 հողամաս, Վկայական N 29032024-08-0048) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային նշանակության 150 տեղ հզորության մանկապարտեզ կառուցելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |