Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ
2025,Օգոստոս 14 - Սեպտեմբեր 18
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 1 - 29

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.08.25 Անվտանգ ու ապահով միջավայր՝ մանկապարտեզի սաների համար
Վերանորոգվել է Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզի» քարե պարիսպը։ Այն վնասվել էր ու իրենից վտանգ էր ներկայացնում։
 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի մշտական ուշադրության ու հոգածության շնորհիվ համայնքի բյուջեից հատկացվել է գումար՝ պարիսպը վերանորոգելու նպատակով։
 Աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է 515 հազար դրամ գումար։
28.08.25 Հերթական համագործակցությունը` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի նախաձեռնությամբ Անի համայնքի սոցիալապես անապահով, սահմանափակ կարողություններով , ծնողազուրկ, 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բաժանվել է դպրոցին անհրաժեշտ պարագաներով 100 փաթեթ։
Դրանցում ներառված են եղել կոշիկներ,մարզակոշիկներ, դպրոցական համազգեստ, պայուսակ, գրենական պիտույքներ։
 Անիի համայնքապետարանի համագործակցությունը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ կլինի շարունակական։
 Անիի համայնքապետարանը, ինչպես նաև շահառուները խորին երախտագիտություն են հայտնում Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամ -ին՝ մշտական աջակցության ու համագործակցության համար։
28.08.25 «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով միջոցառումներ՝ Անի համայնքում
Օգոստոսի 21-ից 27-ը Անիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կայացել են ավարտական հաշվետու միջոցառումներ՝ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով։Արդյունքում այս տարի ավարտել է թվով 94 սան:Ավարտական հաշվետու միջոցառումներին ներկա են գտնվել Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Շաբոյանը, ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Գոհար Ծերունյանը , համայնքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ: Վերջիններս բարձր են գնահատել մանկապարտեզի դերն ու նշանակությունը հասարակության մեջ երեխայի կայացման գործում։Երեխաները ցույց են տվել անցնող երեք տարիների ընթացքում իրենց ձեռքբերած գիտելիքներն ու կարողությունները։ Նրանք ... Մանրամասն
27.08.25 Հարմարավետության ապահովում՝ աթոռների համալրմամբ
Մարալիկի Մշակութային երիտասարդական կենտրոնը Անիի համայնքապետարանի հովանավորությամբ ձեռք է բերել 40 աթոռ, որոնցից 10 -ը տրամադրվելու է Լանջիկ բնակավայրի Մշակույթի տան խաղարանին, 10 -ը՝ Մարալիկի Մշակութային երիտասարդական կենտրոնում գործող խաղարանին։
Նպատակը՝ նշված խաղարաններում տարեցների ժամանցը հարմարավետ պայմաններում կազմակերպելն է:  Մյուս 20 աթոռը կծառայի Մշակութային երիտասարդական կենտրոնում գործող խմբակներին։
Ընդհանուր առմամբ համայնքապետարանը տրամադրել է 456 հազար դրամ՝ այդ աթոռները ձեռք բերելու համար:
27.08.25 Անվճար դասընթացներ՝ «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում
Շիրակի մարզում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների հայտերի ընդունումը Մարալիկում և Արթիկում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում իրականցվող տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը:Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք: Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է:Դասընթացների հիմնական թեմաներն են՝ ծրագրավորման հիմունքներ դիզայներական ծրագրեր մեքենայական ուսուցման մոդելներ տեղեկատվական անվտանգություն կիբեռանվտանգություն ֆիշինգ արդի տեխնոլոգիաներԾրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության ... Մանրամասն
26.08.25 Ասֆալտապատվել է Մարալիկի Գայի փողոցը
Մարալիկի Գայի փողոցում իրականացվել են նորոգման աշխատանքներ։
Դրանք կյանքի են կոչվել համայնք- մարզպետարան-բնակիչ համագործակցության արդյունքում։  Փողոցի երկարությունը 300 գծամետր է։ Աշխատանքները տևել են 15 օր։ Կարգավորվել է նաև փողոցի լուսավորության հարցը։ Արդեն նորոգված փողոցում տեղադրվել են աղբամաններ։
25.08.25 Գործակարգավարական նիստ՝ ընդլայնված կազմով
Արման Սարիբեկյանի գլխավորությամբ այսօր Անիի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ընդլայնված կազմով գործակարգավարական նիստ։Հետայսու ամեն երկուշաբթի տեղի ունեցող նիստերին մասնակցելու են նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարները։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը նախ ներկայացրեց նախորդ երկու շաբաթվա ընթացքում (համայնքի ղեկավարի արձակուրդի ժամանակահատվածում) կատարված աշխատանքները:Նա նշեց, որ դրանք ընթացել են բնականոն հունով, արտառոց դեպքեր կամ խնդիրներ չեն գրանցվել։Այնուհետև աշխատակազմի քարտուղար Հարություն Համաբարյանը ներկայացրեց, որ աշխատակազմի աշխատակարգում ևս խնդիրներ չեն արձանագրվել։Դժգոհություն է եղել միայն այս ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner