Բովանդակություն * | Համայնքային սանմաքրման աշխատանքներ, լուսատուների թվի ավելացում, հենասյուների տեղադրում:Գործընթաց, որ իրականացվում է Անի համայնքի տարբեր բնակավայրերում ամենօրյա ռեժիմով:Շաբաթվա մեկնարկին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անցնող շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ տնօրեն Արթուր Կարապետյանը:Ոլորտի պատասխանատուն նաեւ անդրադարձավ համայնքի կարևոր խնդիրներից մեկին՝ թափառող շների հարցին:Համաձայն կնքված պայմանագրի՝ անցնող շաբաթում մի քանի տասնյակ թափառող շներ են վնասազերծվել Մարալիկ եւ Ձորակապ բնակավայրերում, հերթը՝ Սառնաղբյուրինն է: Պատահական ստուգայցեր՝ Անիի համայնքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկներում:Ոլորտի պատասխանատուների հետ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը նախորդ շաբաթվա ընթացքում այցելել է մարզական մշակութային ու նախադպրոցական կրթական հաստատություններ:Այցի շրջանակում տվյալ կենտրոնների մի մասում արձանագրվել են բացեր ու թերություններ:Համայնքի ղեկավարը զգուշացնում է՝ հիմնարկների անբարեխիղճ ղեկավարները կենթակվեն պատասխանատվության: Հատուկ ուշադրություն կդարձվի մանկապարտեզներում դաստիարակների ընտրությանը:Տեսական գիտելիքներից զատ կկարևորվի նաեւ երեխաների հետ շփման ու վարվեցողության մեթոդները,- Արման Սարիբեկյանին է ներկայացնում կրթության, մշակույթի , սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի ԺՊ Գոհար Ծերունյանը: Փաստաթղթաշրջանառության, անձնակազմի կառավարման եւ ՏՏ բաժին ուղղված բնակիչների դիմումներն անցնող շաբաթվա ընթացքում վերաբերել են հիմնականում վառելափայտի ստացմանը:Դրանց մեծ մասը, ըստ ոլորտի պատասխանատու Լուսինե Գրիգորյանի, բավարարվել են:Արցախից բռնի տեղահանված և Մարալիկի սոցիալական բնակարաններում բնակություն հաստատած ավելի քան 2 տասնյակ ընտանիքներ ունեն կոմունալ վճարների հետ կապված խնդիրներ:Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հանձնարարեց խնդիրը ուսումնասիրել և կարգավորել: Արման Սարիբեկյանի կողմից հանձնարարականներ ստացան նաեւ աշխատակազմի մյուս պատասխանատուներն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Համայնքի յուրաքանչյուր բնակավայրում առկա խնդիր ենթակա է արագ արձագանքման, հետևողական աշխատանքի շնորհիվ՝ շուտափույթ լուծման:Սա է Անի համայնքի ղեկավարի համակարգված աշխատանքի բանաձևը: |