03.09.25
Հիշարժան համերգ՝ ի նպաստ Մարալիկի երաժշտական դպրոցի
|
Շուտով Մարալիկի երաժշտական դպրոցի միջանցքն ու մի քանի դասասենյակներ կվերանորոգվեն: Աշխատանքները կիրականացվեն օրերս Մարալիկում կայացած բարեգործական համերգի հասույթից: Նշենք , որ թվով երրորդ բարեգործական համերգը կայացել էր Անիի համայնքապետարանի և սիրված երգիչ-երգահան, Անի համայնքի «Պատվավոր քաղաքացի» Վարդան Ուռումյանի համատեղ ջանքերով ու նախաձեռնությամբ: Երաժշտական դպրոցին որպես աջակցություն ֆինանսական միջոց կտրամադրվի նաև համայնքի բյուջեից: Համերգին ելույթ են ունեցել Վարդան և Վահագ Ուռումյանները: Գեղեցիկ կատարումներով է հանդես եկել նաև ջութակահար Արմեն Ավանեսյանը: Իրենց տարբերվող ելույթներով ներկայացան նաև «Մարալ բենդն» ու երաժշտական դպրոցի սաները:
|
|
03.09.25
Լայնածավալ շինարարություն՝ Անի համայնքում
|
Անի համայնքում շինարարական եռուզեռ է: Շինաշխատանքների ընթացքին մշտապես հետևում են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները:Հերթական մշտադիտարկումն է եղել Ջրափի և Շիրակավան գյուղական բնակավայրերում, որտեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում են կլաստերային դպրոցներ, համապատասխանաբար 2 մլրդ 16 մլն և 1 մլրդ. 995 մլն դրամ արժողությամբ: Հաջորդ կանգառը Քարաբերդ բնակավայրում է: Կրկին «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այստեղ 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ է կառուցվում: Կառույցի հիմքը փորվել է, ամրանավորման աշխատանքները՝ ավարտվել: Հիմա բետոնալցումն է իրականացվում: Արման Սարիբեկյանի ուշադրությունից դուրս չի մնացել ...
Մանրամասն |
|
02.09.25
Ավանդական և ժամանակակից հայկական մշակույթը՝ մեկ հարկի ներքո
|
Օգոստոսի 31-ին Անի համայնքը՝ համայնքապետարանի ԿՄՍԵ հարցերի բաժնի գլխավորությամբ մասնակցել է Դիլիջանում կայացած «Արհեստների և արվեստների համահայկական փառատոնին»: Այն արդեն ավանդական է ու Անի համայնքն ամեն տարի մասնակցում է դրան՝ իր առանձնահատուկ ու տարբերվող ձեռագրով: Հիմնականում ներկայացել է Մարալիկի Արվեստի դպրոցը իր «Աստղիկներ» պարային համույթով: Ցուցադրվել են Արվեստի դպրոցի սաների ձեռագործ աշխատանքները՝ գորգագործություն , ասեղնագործություն , գոբելենագործություն: Տեղում նաև գորգագործության վարպետաց դաս է տեղի ունեցել: Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի երիտասարդները ներկայացրել են ազգային պարերը, մեծ տպավորություն է գործել հատկապես «Ալաշկերտի քոչարին»: Ելույթ ...
Մանրամասն |
|
01.09.25
Ենթահիմնարկներում առկա խնդիրները՝ համայնքի ղեկավարի ուշադրության ներքո
|
«Աշխատանքի ճիշտ պլանավորումը սկսվում է հենց երկուշաբթի օրվանից, հետևաբար ամեն երկուշաբթի անցկացվող գործակարգավարական նիստերն ինքնանպատակ չեն»,-սեպտեմբերի 1-ին բոլորին Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելուց հետո նշեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։Նիստի մեկնարկին նախ առկա խնդիրները ներկայացնելու իրավունքը վերաապահվեց համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին։ Վերջիններս նշեցին, որ իրենց հիմնարկներում (ուսումնակրթական, մշակութային ու մարզական) աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն։ Միաժամանակ ենթահիմնարկների պատասխանատուները ներկայացրին իրենց մասնաշենքերում առկա որոշակի խնդիրներ՝ կապված տանիքի վերանորգման, ձմռան ամիսներին ջեռուցման ...
Մանրամասն |
|
01.09.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
|
Սիրելի՜ անեցի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:Հարթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասվում: Ուզում եմ, որ հնարավորինս արդյունավետ օգտագործեք այդ ժամանակը:Առանձնահատուկ շնորհավորում եմ ուսուցիչներին, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիքներ է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու կյանքում, ...
Մանրամասն |
|
30.08.25
Մարալիկի Արվեստի դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի նորոգված ու բարեկարգ պայմաններում
|
Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Արվեստի դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Կարմիր ժապավենը կտրվել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի և կամավորներից մեկի ձեռամբ: Արվեստի դպրոցի 1 միջանցքում և 3 դասասենյակներում հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով, հիմնովին փոխվել է հատակը, իրականացվել է ներքին հարդարում։Նկարազարդվել են միջանցքի պատերը: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի և «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա։ Անիի համայնքապետարանի և «Դեպի Հայք» հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 կամավորներն ...
Մանրամասն |
|
29.08.25
Ֆուտբոլային հրավառություն՝ Մարալիկում
|
9 թիմ, 12 տուր, 15 օր:Օգոստոսի 28-ին կայացավ «Անի գավաթ 2025» ֆուտբոլի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այն մեկնարկել էր օգոստոսի 13-ին: Թիմերը ձեւավորվել էին ինչպես Անիի, այնպես էլ հարեւան համայնքների բնակավայրերից: Ֆուտբոլի խաղերը անցկացվեցին խմբային փուլերով : Մրցաշարը տեղի ունեցավ Անիի համայնքապետարանի նախաձեռնությամբ: Եզրափակիչ հանդիպմանը ներկա էին Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ՝ ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանի, ինչպես նաև՝ ավագանու անդամներ, անեցիներ, հյուրեր : Եզրափակիչ հանդիպմանը միմյանց հետ պայքարեցին «Անի» - «Արարատ» թիմերը: Հաշիվը փակվեց 2-5՝ հօգուտ «Արարատի»: Եզրափակչի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |