16.10.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շրջայցերը գյուղական բնակավայրեր շարունակվում են
|
Այս անգամ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանի, համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Շաբոյանի և օգնական Անանիկ Ոռումյանի ուղեկցությամբ Արման Սարիբեկյանը եղել է Ձորակապում, տեղում ուսումնասիրել են բնակավայրի վարչական կենտրոնի մասնաշենքի առաջին հարկում տեղակայված խաղասրահի վերանորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվել են համայնքային բյուջեի հաշվին։ Ձորակապի վարչական ղեկավարի հետ Արման Սարիբեկյանը քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը։Այնուհետև մշտադիտարկող խումբը եղել է Սառնաղբյուրում։ Այստեղ տեղական բյուջեի միջոցներով վերանորոգված «Երիտասարդական կենտրոնի» աշխատանքներն արդեն ավարտված են։ Արման Սարիբեկյանը տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին։ Այցելություն է եղել նաև ...
Մանրամասն |
|
16.10.25
Հարթեցվել ու տոփանվել են Մարալիկի մի քանի փողոցներ ու նրբանցքներ
|
Ասֆալտի ջարդոնով հարթեցվել ու տոփանվել է Մարալիկի Շիրակացի փողոցն իր առաջին, երկրորդ, երրորդ նրբանցքներով, Կոլտնտեսականների փողոցի 6-րդ և 7-րդ նբանցքները և Մաշտոցի փողոցը: Աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեի միջոցներով՝ ընդհանուր 1կմ 959 գծամետր երկարությամբ: Փողոցների ու նրբանցքների հարթեցման աշխատանքներն իրականացրել է «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ-ն:
|
|
14.10.25
Ժամանակին համահունչ ու արդի չափորոշիչներով նոր խաղահրապարակ՝ Մարալիկի Արկադի Տեր-Թադևոսյան 20 շենքի բակում
|
Անի համայնքի տարբեր բնակավայրերում ընթացող շինաշխատանքներն իրականացվում են ինչպես պետական տարբեր ծրագրերով, այնպես էլ համայնքային միջոցներով:Սակայն համայնքի համար կարևոր նշանակություն ունեն նաև բարերարների անկեղծ ցանկությամբ ու սեփական նախաձեռնությամբ տարբեր ոլորտներում իրականացվող կառուցապատման աշխատանքները:Դրանցից մեկն էլ հենց Մարալիկի խաղահրապարակն է, որի կառուցման նախաձեռնությունը բարերար Արագած Պապոյանինն է:Արկադի Տեր-Թադևոսյան 20 և Մադաթյան փողոցի 15, 16 շենքերին հարակից բակային հատվածում ներկայումս իրականացվում են սալիկապատման, բարեկարգման ու կառուցապատման աշխատանքներ։Հիշեցնենք, որ խաղահրապարակի կառուցման նպատակով աշխատանքներն այստեղ մեկնարկել էին մոտ մեկ ամիս առաջ:Դրանք այժմ ընթանում ...
Մանրամասն |
|
13.10.25
Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը
|
Անիի համայնքապետարանի աշխատակազմում համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական նիստը։Համայնքի ղեկավարը նախ անդրադարձավ համայնքում տարբեր ծրագրերով տեղի ունեցող շինարարական աշխատանքներին, դրանց ընթացքին, որակին ու վերջնաժամկետներին։«Ինչպես Մարալիկում, այնպես էլ մյուս բնակավայրերի շինհրապարակներում հետևողականորեն պարբերաբար իրականացնում եմ մշտադիտարկումներ, որոնց արդյունքում անզեն աչքով էլ տեսանելի են շինարարի կողմից թույլ տրված տարբեր թերացումներ ու խախտումներ։ Դրանք իմ կողմից անթույլատրելի են։Ընդհանրապես, որևէ անօրինական քայլ կամ պետական միջոցների անտեղի վատնում չպետք է տեղի ունենա։ Հակառակ պարագայում թերացողները կկանգնեն պատասխանատվության ...
Մանրամասն |
|
12.10.25
Արման Սարիբեկյանի կողմից շարունակվում է համայնքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի կողմից շարունակվում է համայնքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը, հետևողական ու պատասխանատու աշխատաոճը։ Վերահսկող մշտադիտարկման հերթական այցը Սարակապում էր։ Բնակավայրը նոր խաղահրապարակ կունենա։ Աշխատանքները կիրականացվեն համայնքի բյուջեի միջոցներով։ Կատարվել է տեղազննում, աշխատանքների կազմակերպման ժամկետների հստակեցում։Սարակապում իրականացվող աշխատանքներից հաջորդըխմելու ջրի համակարգի կառուցումն է։ Արման Սարիբեկյանը ծանոթացել է ներքին ցանցի անցկացման աշխատանքներին ու հորդորել շինարարին՝ աշխատել ըստ նախագծի։ Արման Սարիբեկյանն այցելել է նաև Բագրավան բնակավայր, որտեղ Անիավան ու Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրագծերի անցկացման ...
Մանրամասն |
|
10.10.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը մասնակցել է մարզի խորհրդի նիստին
|
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը։Օրակարգային առաջին հարցով քննարկվել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի 3-րդ եռամսյակի կատարման ցուցանիշները։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զերկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 79,5 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 71.8 տոկոս, Գյումրի համայնքը չի ապահովել մարզի միջին ցուցանիշը, սեփական եկամուտները կատարել է 75.3 տոկոս: ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, ...
Մանրամասն |
|
09.10.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտի պատասխանատուների հետ շրջել է ներքին ենթաշրջանի բնակավայրերում
|
Առաջին կանգառը Շիրակավանում էր։ Այստեղ բնակիչների կողմից բարձրացրած հիմնական հարցը բնակավայրի առաջին փողոցի՝ մուտքի ճանապարհի հիմնանորոգումն էր։ Շիրակավանցիները նաև դժգոհեցին բնակավայրում տևական ժամանակ բուժամբուլատորիայի չգործելու և բուժքույր չունենալու հանգամանքից։Համայնքի ղեկավարը եղել է Լուսաղբյուրում, որտեղ համայնքի բյուջեով ամբողջովին կնորոգվի համայնքապատկան (նախկին մանկապարտեզի) շենքը՝ որպես հանդիսությունների տուն։Արդեն փոխվել են պատուհանները, շուտով կնորոգվի տանիքը, զուգահեռ կմեկնարկեն ներքին հարդարման աշխատանքները։ Քննարկվել է նաև Լուսաղբյուրի՝ 2 ասֆալտապատ փողոցները միմյանց կապող հատվածի հիմնանորոգման հարցը։ Նախատեսվում է այն ներառել գալիք տարվա սուբվենցիոն ծրագրում՝ փողոցը տուֆ քարով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |