Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի դրույթներով. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն N N 1-4 հավելվածների:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |