Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքի Անի համայնքի ավագանու թվով 6 /ՎԵՑ/, <<ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ>> կուսակցության Անի համայնքի ավագանու 1 /մեկ/ և <<ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցության Անի համայնքի ավագանու 1 /մեկ/ անդամները ավագանու երկրորդ նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու բոլոր 6 նիստերից, իսկ <<ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ>> կուսակցության Անի համայնքի ավագանու անդամ Համբարձում Հարությունյանը 5 նիստերից. 1. Վաղաժամկետ դադարեցնել <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքի, <<ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ>> կուսակցության և <<
ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու հետևյալ անդամների լիազորությունները՝ 1) <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ՝ ԳԵՎՈՐԳ ՂԶՐՈՅԱՆ ՍՈՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԼՈՒԻԶԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՆԻԿՈՅԱՆ <<ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ>> կուսակցության ավագանու անդամներ՝ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ <<ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցության համայնքի ավագանու անդամ՝ ԱՐՄԵՆԱԿ ՄԵԼՈՅԱՆ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. Սույն որոշումը յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |