Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգի» 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 81-րդ հոդված 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ քաղաքացի Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից ենթավարձակալության իրավունքվ օգտագործվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի վարչական տարածքոմ գտնվող 08-013-0112-003 կադաստրային ծածկագրով 10․05624 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասում ենթավարձակալի կողմից կատարված միջոցառումների արդյունքում հիմնվել է բազմամյա տնկարք՝ մրգատու այգի և իր 2024 թվականի սեպտեմբերի 13-ի դիմումով դիմել է արոտ հողատեսքի ցածրարժեք հողատեսքի հողամասը ավելի բարձրարծեք հողատեսքի` բազմամյա տնկարքի` մրգատու այգի փոխադրելու խդրանքով.
1. Քաղաքացի Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից ենթավարձակալության իրավունքվ օգտագործվող /Վկայական՝ N 05062024-08-0024/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա բնակավայրի վարչական տարածքոմ գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-013-0112-003 կադաստրային ծածկագրով 10․05624 հեկտար գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասի ցածրարժեք հողատեսքը փոխել ավելի բարձրարժեք հողատեսքի` 4-րդ կարգի ջրովի բազմամյա տնկարքի՝ մրգատու այգու և ենթավարձակալության պայմանագրում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 81-րդ հոդված 3-րդ մասի համաձայն, սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողատեսքը փոփոխված հողամասի տարեկան վարձավճարը սահմանել տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին համապատասխան՝ գումարով՝ 136 212 /մեկ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր տասներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքի փոփոխման վերաբերյալ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշման մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը, իսկ մեկ օրինակը հողամասի վարձակալին:
4. Գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքի` սույն փոփոխությունն արտացոլել համայնքի 2025 թվականի համար կազմվող հողային հաշվեկշռում:
5․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։