Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2024 թվականի N 106-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ՎՃՌՈՎ /ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ՝ N ՇԴ/3732/02/16/ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ԱԳՈՒՆԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 2․81989 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ԱԳՈՒՆԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 2-րդ մասի, 73-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի փետրվարի 8-ի վճիռը /քաղաքացիական գործ՝ N ՇԴ/3732/02/16/՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձորակապ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձորակապ 3-րդ փողոց, 29/5 հողամաս/ արդյունաբերական նշանակության շինությունները ձեռքբերման վաղեմության ուժով քաղաքացի Վարդան Ագունի Սաղաթելյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ, հաշվի առնելով քաղաքացու 2024 թվականի հունիսի 17-ի դիմումը՝ շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 2․81989 հեկտար մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 08-073-0114-0003/ իրեն վաճառելու մասին.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի փետրվարի 8-ի վճիռով /քաղաքացիական գործ՝ N ՇԴ/3732/02/16/՝ քաղաքացի Վարդան Ագունի Սաղաթելյանի սեփականության իրավունքը ճանաչված մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձորակապ 3-րդ փողոց, 29/5 հողամաս հասցեում գտնվող արդյունավերական նշանակության շինությունների պահպանման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-073-0114-0003 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 2․81989 հեկտար մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, ընդամենը՝ 9 503 030 (իննը միլիոն հինգ հարյուր երեք հազար երկու հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Վարդան Ագունի Սաղաթելյանին (անձնագիր՝ AV 0519180, տրված՝ 15.11.2022 թվականին, 022-ի կողմից, հաշվառման հասցեն՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձորակապ, 3-րդ փողոց, տուն 5, հետագայում՝ Գնորդ):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Հովհաննես Վանյայի Հովհաննիսյանի հետ /այսուհետև՝ քաղաքացի/ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ Գնորդի միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.96 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner