Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-10-04, ծածկագիր՝ 2023VQKYYB և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Արա Ժորայի Հովսեփյանը, իր 2023 թվականի հոկտեմբերի 5-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 31․17 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0036 կադաստրային ծածկագրով 0,003117 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 28122023-08-0048, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մ․ Մադաթյան փողոց 15/7 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 31․17 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0036 կադաստրային ծածկագրով 0,003117 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 28122023-08-0048, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մ․ Մադաթյան փողոց 15/7 ավտոտնակ, Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանք տրված՝ 2023-10-04, ծածկագիր՝ 2023VQKYYB) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 56 730 (հիսունվեց հազար յոթ հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Արա Ժորայի Հովսեփյանին /Նույնականացման քարտ 1801790068, տրված՝ 30․07․2018 թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մ․ Մադաթյան փողոց շենք 15, բն․ 12):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: