Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2024 թվականի N 121-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ Հ․ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ 28 ՇԵՆՔ, ԹԻՎ 5 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՌՈՒԶԱՆՆԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՐԿՈՒ ԱՆՁԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավրության 2018 թվականի մարտի 6-ի N 303-Ն որոշոմը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2014 թվականի մարտի 27-ի N 55-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 38-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2014 թվականի մարտի 27-ի N 55-Ա և 2013 թվականի դեկտեմբերի 9-ի N 145 կարգադրությամբ ստեղծված Մարալիկ քաղաքի N N 17, 22․ 28, 35 բնակելի շենքերի բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից 02․04․2014 թ․ անցկացված վիճակահանության արդյունքների վերաբերյալ հաստատված N 4 արձանագրությունը․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Հ. Շիրազի  փողոցի 28-րդ շենքի թիվ 5 բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0026-0060-007-025, Վկայական՝ N 02072024-08-0039/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացի Ռուզաննա Վոլոդյայի Հարությունյանի երկու անձից բաղկացած ընտանիքին /հետագայում՝ Նվիրառու/։

2․ Սույն որոշման 1-ին կետով նվիրաբերված բնակարանի նկատմամբ ճանաչել քաղաքացի Ռուզաննա Վոլոդյայայի Հարությունյանի /անձնագիր՝ AV0273452, տրված՝ 21․06․2022թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ Շիրազի փողոց 28 շ․ բն 5-6/ և որդու՝ Աշոտ Մանվելի Թորոսյանի /անձնագիր՝ AL0331043, տրված՝ 11․07․2023թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Շիրազի փողոց շենք 28, բն 5-6/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին Քաղաքացուն պատշաճ ծանուցման պահից։


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՍԼԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.52 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner