Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 2-ի N 631 որոշմամբ հաստատված <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության>> 12-րդ, 14-րդ կետերի, «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 3-րդ մասի դրույթներով
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին կից խնամակալության եվ հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի N 14-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 26-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետում ավելացնել հանձնաժողովի նոր անդամ, հետևյալ խմբագրությամբ՝ <<Աստղիկ Նիկողոսյան – Անիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար>>․
2) Որոշման 1-ին կետում նշված <<Միասնական սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող /համաձայնությամբ/>> բառակապակցությունը փոխարինել <<Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար>> բառակապակցությամբ․
3) Որոշման 1-ին կետում նշված <<1-ին կարգի>> և <<2-րդ կարգի>> բառակապակցությունները փոխարինել համապատասխանաբար <<առաջատար>> բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։