Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվա¬կանի դեկտեմբերի 29-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 2/փ-395 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն համարվող 08-022-0156-0096- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 10.01842 հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը (հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Բագրավան, 17-րդ փողոց, թիվ 6 հողամաս, Վկայական ............) օտարել աճուրդով՝ այդ հողամասում արևային ֆոտովոլտային էլեկտրոկայան կառուցելու նպատակով:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից։