Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2023 թվականի N 105-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԱԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄՆՆԵՐՈՒՄ 08-003-0020- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.04345 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված <<Օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի>> 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 30/10/2023 թ. N Կ-30102023-08-0089 որոշումը և Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 13/11/2023թ. N ԱՏ-13112023-08-0620 տեղեկանքը՝ ՀՀ մարզ Շիրակ, համայնք Անի Մարալիկ քաղաք 08-003-0020-0173 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի էլեկտրոնային կադաստրային գործում հիմքերի բացակայության վերաբերյալ, հաշվի առնելով, որ քաղաքացու անվամբ հաշվառված հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, էլեկտրոնային կադաստրային քարտեզում թույլ տրված անճշտությունը ուղղելու նպատակով.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում առկա 08-003-0020- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.04345 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել համայնքի սեփականություն:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին. Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար:

3. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.81 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner