Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․ Գ․ ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 8 /ութ/ միավոր տրանսպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատման 2024 թվականի մարտի 22-ի հաշվետվությունը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի կողմից 2024 թվականի օգոստոսի 16-ին անցկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջներից T-170 մակնիշի 2976 LS պետհամարանիշի 1988 թվականի արտադրության տրակտորի և ZIL MMZ մակնիշի 861 LL 70 պետհամարանիշի 1985 թվականի արտադրության տրանսպորտային միջոցի աճուրդին մասնակցելու համար հայտեր չեն ներկայացվել․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագնու 2024 թվականի մայիսի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող և շահագործման ոչ պիտանի տրանսպորտային միջները աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին>> N 62-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի աղյուսակի 4-րդ կետի 8-րդ սյունակի վանդակում նշված <800000> թիվը փոխարինել <640000> թվով։
2) որոշման հավելվածի աղյուսակի 8-րդ կետի 8-րդ սյունակի վանդակում նշված <1000000> թիվը փոխարինել <800000> թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: