Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանվարչապետի2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբստեղծվածհողերի oգտագործմանժամանակավորuխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 13-ի թիվ 93 դրական եզրակացությունը,
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական սահմաններում, Լանջիկ բնակավայրում գտնվող քաղաքացի Արա Կամսարի Մարդոյանին սեփականության իրավունքով պատկանող 08-044-0010-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի 1.0 հեկտար հողամասը (վկայական N 25102019-08-0065) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում քաղաքացու կողմից Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհը սպասարկող հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու համար (հյուրանոց, ավտոկայանատեղի, հանրային սննդի տաղավար, ավտոտեխսպասարկաման և լիցքավորման կայաններ):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.
1) Պարտավորոցնել հողամասի սեփականատեր` քաղաքացի Արա Կամսարի Մարդոյանին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն, եռամսյա ժամկետում համայնքային բյուջե մուծել հողամասի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը:
2) Հողամասի նպատակային նշանակության սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը,
3) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: