30.06.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը
|
Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները․գյուղամիջյան ճանապարհների հարթեցում, կանոնակարգված գրաֆիկով աղբահանություն ու սանմաքրում համայնքի բոլոր բնակավայրերում, համայնքի 3 մանկապարտեզում թափուր հաստիքների մրցույթների անցկացում, Մարալիկի Արվեստի ու Երաժշտական դպրոցների նորոգման հետ կապված հարցերի քննարկում, միջազգային գործընկերների ու հասարակական կազմակերպությունների հետ իրականացվող ու նախատեսվող ծրագրերի ներկայացում, օրենքի շրջանակում ապօրինի շինությունների ապամոնտաժում,ուժեղ քամու հետևանքով համայնքի տարբեր բնակավայրերին հասցված վնասների ուսումնասիրում, գույքագրում (տվյալների փոխանցում Շիրակի մարզպետարան),10 տարբեր շինհրապարակում իրականացվող ...
Մանրամասն |
|
27.06.25
Որակյալ շինարարություն, թերությունների բացառում, սահմանված ժամկետներում ավարտին հասցված աշխատանքներ, նպատակային ծախսեր
|
Անի համայնքում պետական միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները մշտապես գտնվում են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ու ոլորտի պատասխանատուների ուշադրության ներքո:Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքները մարզպետի աշխատակազմը եւս մշտական ուշադրության տակ է պահում։Մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ հունիսի 26-ին եղել է Անի համայնքում։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ աշխատանքային խումբը Մարալիկում դիտարկել է փողոցաշինական ու դպրոցաշինական աշխատանքները, մասնավորապես աշխատակազմի ներկայացուցիչները եղել են Մարալիկի թիվ 1 և 2 դպրոցներում։ Նշենք, որ Կառավարությունը նախօրեին ...
Մանրամասն |
|
25.06.25
Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի վերջին նիստը
|
Հունիսի 25-ին տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա առաջին նստաշրջանի վերջին նիստը: Այն նախագահեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:Ավագանու 21 անդամից նիստին մասնակցում էին 11-ը. 9 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 1-ը՝ «Ազգ-համայնք դաշինքից», ավագանու 1 անդամ էլ՝ «Հայկական երազանք» խմբակցությունից: Նշենք , որ նիստին ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալներ Էդգար Սաղաթելյանն ու Զորիկ Խաչատրյանը, ստորաբաժանումների պատասխանատուները, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Քվորումն ապահովելուց հետո նիստի մասնակիցներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։Օրակարգում ընդգրկված էր 11 հարց: Սառնաղբյուր ...
Մանրամասն |
|
23.06.25
ՀԱՅԿԱՁՈՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ
|
Ավարտին են մոտենում Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող 1500 գծամետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Դրանք կատարվել են սուբվենցիոն ծրագրով՝ 55% կառավարություն – 45% համայնք համամասնությամբ։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները տեղում ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին։ Սույն ճանապարհը նորոգվել է տասնամյակներ առաջ և արդեն քայքայվել ու շարքից դուրս էր եկել։ Հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են, առաջիկայում նաեւ կարվեն գծանշումներն ու կտեղադրվեն ճանապարհային երթևեկության նշանները։
|
|
23.06.25
ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՆԻՍՏ՝ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը։ Աշխատակազմի քարտուղարն ու ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած ու ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները։Համայնքի ղեկավարի կողմից ընդգծվեց՝ ուշադրության կենտրոնում պահել անօրինական հողազավթումների հետ կապված դեպքերը։<<Օրենքը շրջանցելով կամ բնակչին լավություն անելով հարցը չի կարգավորվում, համայնքի յուրաքանչյուր բնակչի պետք է բացատրվի, որ առաջ եկած խնդիրները հարկավոր է լուծել միայն օրենքի դաշտում>>,-ասում է Արման Սարիբեկյանը։Այնուհետև գնումների մասնագետը ներկայացրեց համայնքում կատարվող ծրագրերի իրագործման նպատակով հայտարարված մրցույթների ...
Մանրամասն |
|
19.06.25
600 անեցիների՝ վերարկուներ ու հագուստ, ֆուտբոլի թիմերի սաներին՝ սպորտային համազգեստ
|
Անիի համայնքապետարանի և տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները և դրանց շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ի նպաստ համայնքի ու անեցիների, շարունակվում են։ Անիի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) կազմակերպության համագործակցության արդյունքում Անի համայնքի բոլոր բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքների (միակողմանի ծնողազուրկ, հինգ և ավելի երեխաներ ունեցող), շուրջ 600 անձի տրամադրվել են ձմեռային վերարկուներ ու տարբեր հագուստներ՝ հանրաճանաչ բրենդից։ Իսկ Գուսանագյուղի, Շիրակավանի և Մարալիկի 2 տարիքային խմբերի ֆուտբոլի թիմերի 90 սաների տրամադրվել է սպորտային համազգեստ՝ կրկին բրենդային։
|
|
16.06.25
Աշխատանքային շաբաթը մեկնարկեց խորհրդակցություն-քննարկմամբ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն համայնքապետարանի աշխատակազմի, ենթահիմնարկների տնօրենների ու վարչական ղեկավարների մասնակցությամբ։Նախ բացակայությունների ու հաճախելիության հետ կապված հարցեր։<<Աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը սկսվում է ճիշտ ժամանակին աշխատանքի ներկայանալուց>> ,- ասում է Արման Սարիբեկյանն ու ավելացնում ՝ անհարկի բացակայություններ չլինեն, լինելու դեպքում ներկայացվեն համապատասխան զեկուցագրեր։Շարունակել վերահսկողությունը համայնքի տարբեր բնակավայրերում կատարվող շինհրապարակներում։<<Թերացումներն ու բացթողումներն արձանագրել։Պետք է բացառել անորակ շինարարությունը>>,- ընդգծեց Արման Սարիբեկյանը։Հաջորդիվ քննարկման թեման գյուղոլորտն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |