Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 111-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2023 թվականի N 111-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ/ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ` ԳԵՎՈՐԳ ՎԱՉԱԳԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՆԱԽՇՈՒՆ ԱՐՏՈՒՇԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԶՈՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՍՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ՊԱՐԻՍՊ/ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 85-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 35-րդ, 39-րդ կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացիներ՝ Գևորգ Վաչագանի Հակոբյանը, Նախշուն Արտուշի Հակոբյանը, Հայկ Գևորգի Հակոբյանը և Զորիկ Գևորգի Հակոբյանը, իրենց 2023 թվականի հոկտեմբերի 18-ի համատեղ դիմումով ընդունել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 43,68 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան, օժանդակ շինության (պարիսպ) և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0068-0009 կադաստրային ծածկագրով 0.02612 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական՝ 11082023-08-0027, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր 17-րդ փողոց, 22/1 հողամաս) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 39.84 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, 3.84 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով պարիսպը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0068-0009 կադաստրային ծածկագրով 0.02612 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 11082023-08-0027, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր 17-րդ փողոց, 22/1 հողամաս) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 182 535 (հայրուր ութսուներկու հազար հինգ հայրուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացիներ` Գեվորգ Վաչագանի Հակոբյանին, (ID քարտ՝ 007697774, տրված՝ 18․03․2016թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր 13-րդ փողոց, թիվ 7 բնակելի տուն), Նախշուն Արտուշի Հակոբյանին, (ID քարտ՝ 013526173, տրված՝ 05.04.2022թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր 13-րդ փողոց, թիվ 7 բնակելի տուն), Հայկ Գեվորգի Հակոբյանին (անձնագիր՝ AL 0243947, տրված՝ 15.05.2023թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր 17-րդ փողոց 22 բնակելի տուն), Զորիկ Գևորգի Հակոբյանի (անձնագիր՝ AU 0212163, տրված՝ 30.03.2021թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր 13-րդ փողոց, թիվ 7 բնակելի տուն):

2. Որոշման 1-ին կետով ձևավորված վաճառքի ընդահանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը, համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում /բնակավայր Սառնաղբյուր/ քաղաքացիներ` Գևորգ Վաչագանի Հակոբյանի, Նախշուն Արտուշի Հակոբյանի, Հայկ Գևորգի Հակոբյանի և Զորիկ Գևորգի Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքի սեփականությունը համարված և օրինական ճանաչված բնակելի տունը, օժանդակ շինությունը /պարիսպ/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու համար համաձայնություն տալու մասին>> N 85-Ա որոշումը։

5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(4.15 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner