Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդկետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի դրույթներով.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Արկադի Վարդանի Գալստյանինսեփականության իրավունքով պատկանող 624 քառակուսի մետրմակերեսով կառուցապատված հողամասի ընդլայնման համար, դրան կից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 2/2 հասցեում (08-003-0033-0016 կադաստրային ծածկագրով) բնակավայրերի նպատակային նշանակության 14,6քառակուսի մետրմակերեսով բնակելի կառուցապատման գործառնական դասակարգման հողամասը և 26,94 քառակուսի մետրշինությունն ուղղակի վաճառքով օտարել Արկադի Վարդանի Գալստյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 /մեկ/ հեկտարը՝ 5 280 000 (հինգ միլիոն երկու հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 14,6 քառակուսի մետր մակերեսով հողամասի համար՝ 7709 (յոթ հազար յոթ հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 26,94 քառակուսի մետր շինության (կադաստրային ծածկագիր 08-003-0033-0016-001) համար՝ 208516 (երկու հարյուր ութ հազար հինգ հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված օտարվող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: