Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հարություն Ավթանդիլի Առաքելյանը, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 69.42 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունների, որից շվաքարան՝ 47.29 քառակուսի մետր, պարիսպներ՝ 7.1, 2.85, 3.87, 8.31 քառակուսի մետր, և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 08-003-0020-0178 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04121 հեկտար հողամասի (Վկայական` N 03112022-08-0065, հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Բարեկամության փողոց 80/3 շվաքարան, պարիսպ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 69.42 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունները, որից շվաքարան՝ 47.29 քառակուսի մետր, պարիսպներ՝ 7.1, 2.85, 3.87, 8.31 քառակուսի մետր և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 08-003-0020-0178 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04121 հեկտար հողամասը (Վկայական` N 03112022-08-0065, հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Բարեկամության փողոց 80/3 շվաքարան, պարիսպ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 469 120 (չորս հարյուր վաթսունինը հազար մեկ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի Հարություն Ավթանդիլի Առաքելյանին (անձնագիր՝ AT0533658, տրված՝ 04.08.2020 թ, 012-ի կողմից, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փողոց, շենք 25/2, բն. 13):
2. Որոշման 1-ին կետով ձևավորվածվաճառքի ընդահանուր գնինհավելվումենտվյալ գույքային միավորինկատմամբ,մինչևօտարումը,համայնքիանվամբգույքայինիրավունքներիպետականգրանցմանհամարիրականացված 26000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամվճարները` վճարման 10/10/22 (7101) 221010093221049-803 և 10/10/22 (415) 111010094465049-806 անդորրագրերիհիմանվրա:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: