Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված <<Օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի>> 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հաշվի առնելով, որ Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմններում գտնվող 08-003-0026- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0․06330 հեկտար հողամասը Մարալիկ քաղաքի էլետրոնայի կադաստրային հերթապահ քարտեզում թույլ տրված անճշտության հետևանքով սեփականության իրավունքի սուբյեկ է գրանցվել քաղաքացի /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 03/09/2024թ․ N Կ-03092024-08-0189 որոշում/, որի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, էլեկտրոնային կադաստրային քարտեզում թույլ տրված անճշտությունը ուղղելու նպատակով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 08-003-0026- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0․06330 հեկտար մակերեսով հողամասը, որի վրա առկա են ինքնակամ շինություններ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին. Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար:
3. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասերի հատակագիծը կցվում են որոշմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: