Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ռոման Էդվարդի Պողոսյանը, իր 2024 թվականի հունվարի 18-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 161,57 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ օժանդակ շինությունները /ավտոտնակ՝ 64․66, տնտեսական շինություն, զրուցարան՝ 8․63, պարիսպներ՝ 33․36, 25․78 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0026-0258 կադաստրային ծածկագրով 0,06316 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական N 12112024-08-025, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Արկադի Տեր-Թադևոսյան փողոց 19/1 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 161,57 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունները /ավտոտնակ՝ 64․66, տնտեսական շինություն, զրուցարան՝ 8․63, պարիսպներ՝ 33․36 և 25․78 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0026-0258 կադաստրային ծածկագրով 0,06316 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական N 12112024-08-025, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Արկադի Տեր-Թադևոսյան փողոց 19/1 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 832 416 (ութ հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով /հողամասի արժեք՝ 500 228 ՀՀ դրամ, ինքնակամ շինությունների օրինականացման վճար՝ 332 188 ՀՀ դրամ/ վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Ռոման Էդվարդի Պողոսյանին /Նույնականացման քարտ 3708810023, տրված՝ 13.11․2018թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Ձերժինսկի փողոց տուն 19/2):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։