Այսօր: Հինգշաբթի, 27 Հունիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 70-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2024 թվականի N 70-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 26-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 30/04/2024 թ․ <<Գույքի նկատմամբ իրավունքների /սահմանափակումների/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ-30042024-08-0233 որոշումը․

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի օրինական ուժի մեջ մտած վճռով /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/1834/02/20/ քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանի սեփականության իրավունքը ճանաչված մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Նոր թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 145 հասցեյում գտնվող բնակելի տան նկուղային հարկի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0022- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0,06000 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանին վաճառելու մասին>> N 26-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները ա) Որոշման վերնագրում նշված <<ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿԻ>> բառերից հետո ավելացնել <<,ՈՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ,>> բառակապակցությունը։ բ) Որոշման 1-ին կետում նշված <<նկուղային հարկի շինության>> բառերից հետո ավելացնել՝ </կիսանկուղ/, որի վրա քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան կառուցված է բնակելի տուն> բառակապակցությունը։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(4.00 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner