Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 34-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի նոյեմբերի 8-ի N 2686-Ա հրամանը․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաշվի առնելով, որ սույն որոշման 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում համայնքային ծառայության պաշտոնների մասով փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել, հետևաբար այն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմի համաձայնեցմանը չի ներկայացվում։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 3-ից։