Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 2-րդ շենքի թիվ 23 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով <<Հայաստանի ազգային արխիվ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարալիկի տարածքային ներկայացուցչության 13․09․92023թ N Մր-334 արխիվային տեղեկանքը, համաձայն որի Անիի շրջխորհրդի գործկոմի 1986թվականի նոյեմբերի 21-ի թիվ 12 որոշմամբ Մարալիկ ավանի բնակֆոնդի 2-րդ թաղամասի թիվ 2 շենքի թիվ 23 չորս սենյականոց բնակարանը Վեռա Նիկոլի Գասպարյանի 6 անձից բաղկացած ընտանիքին հատկացնելու մասին, հաշվի առնելով քաղաքացի Վեռա Նիկոլի Գասպարյանի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի, 2-րդ շենքի թիվ 23 չորս սենյականող բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0026-001-023, Վկայական՝ N 129112023-08-0020/ նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Վեռա Նիկոլի Գասպարյանի /հետագայում՝ Նվիրառու/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր.
բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: