Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 912-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2024 թվականի N 912-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ` ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՍՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՊԱՏԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 33-րդ կետերի, հիմք ընդունելով ծածկագիր թիվ 2023C3W9AB հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզ Շիրակ, Անի համայնք, Իսահակյան բնակավայրից դուրս թիվ 60 բնակելի տուն հասցեում գտնվող 08-043-0116-0028 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, քաղաքացի` Աշոտ Հովհաննեսի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության բնակելի տունը, պատը և պարիսպները համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված օրինականացման պայմաններին.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում գտնվող /հասցեն՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Իսահակյան բնակավայրից դուրս թիվ 60 բնակելի տուն/ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-043-0116-0028 կադաստրային ծակագրով հողատարածքում գտնվող 0.09988 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի` Աշոտ Հովհաննեսի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված 149․94 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 5.21 քառակուսի մետր արտաքին մակերեսով պատը, 19.44 և 9.00 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպները ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

2. Օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված սույն որոշման 1-ին կետում նշված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերը և շինության բնութագիրը կցվում են սույն որոշմանը:

3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը՝ ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, այն կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner