Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 976-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2024 թվականի N 976-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0020-0211 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,077089 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ <<ԱՆԻ ՄԱՐԱԼԻԿ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապեթության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-4-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերի պահանջները և այն, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0211 կադաստրային ծածկագրով/վկայականի համար՝ 13112024-08-0044/ 0,077089 հեկտար մակերեսով հողամասը հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շահինյան փողոց թիվ 104/4 հողամաս/ հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկությունների միջոցով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 133-Ա որոշումը ընդառաջելով <<ԱՆԻ ՄԱՐԱԼԻԿ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումին.

1. <<ԱՆԻ-ՄԱՐԱԼԻԿ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր. Շահինյան փողց, թիվ 104 հասցեում գտնվող /Գազալիցկավորման կայան/ 08-003-0020-001 կադաստրային ծածկագրով հողամասի /Վկայական N 2609263, տրված՝ <>02 2009թ․/ և մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր. Շահինյան փողոց, թիվ 302/5 հասցեում գտնվող 08-003-0020-0160 կադաստրային ծածկագրով 0,25594 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միջնամասում գտնվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0211 կադաստրային ծածկագրով/վկայականի համար՝ 13112024-08-0044/ հողատարածքում առկա 0,077089 հեկտար մակերեսով հողամասը / հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շահինյան փողոց թիվ 104/4 հողամաս/, ընդլայնման նպատակով, ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 792 (յոթ հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, 0,077089 հեկտար հողամասի համար 610 545 /վեց հարյուր տաս հազար հինգ հարյուր քառասունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել <<ԱՆԻ-ՄԱՐԱԼԻԿ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հետագայում Ընկերություն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման համար 48.110.00209, գրանցման ամսաթիվ՝ 2005-09-09, ՀՎՀՀ՝ 060011264, գործադիր տնօրեն՝ Բաբկեն Կառլենի Մակարյան, անձնագիր՝ AU0544815, տրված՝ 10.12.2021թ, 022-ի կողմից, բնակության հասցե` մարզ Շիրակ, քաղաք Մարալիկ. Թումանյան փողոց տուն 50):

2. Նշել, որ`

1) օտարվող հողամասը չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,

2) հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

3) օտարվող հողամասը ընդգրկված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողերի կազմում։

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով Քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ Ընկերության միջոցներով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(588.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner