Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023-12-28 ծածկագիր՝ 2023KJYHVE տեղեկանքը, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ալբերտ Գեղամի Սիմոնյանը, իր 2024 թվականի հունիսի 5-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 23․96 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0042 կադաստրային ծածկագրով 0,002396 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 27092024-08-0033, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 15/9 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 23․96 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0042 կադաստրային ծածկագրով 0,002396 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 27092024-08-0033, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 15/9 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 43 608 (քառասուներեք հազար վեց հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով /Հողի արժեք՝ 18 977 ՀՀ դրամ, ինքնակամ շինության օրինականացման վճար՝ 24 631 ՀՀ դրամ/ վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Ալբերտ Գեղամի Սիմոնյանին /Նույնականացման քարտ 2605560279, տրված՝ 29․03․2024թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փողոց շենք 15, բն․ 29):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: