Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 142–Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 318–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունվարի 27-ի Անիի համայնքապետարանում անցկացված հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված 2025 թվականի հունվարի 27-ի N 1 և N 2 արձանագրությունները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայր վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-049-0044-0011 կադաստրային ծածկագրով 0.14065 հեկտար մակերեսով հողամասը (Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Լուսաղբյուր բնակավայր 2-րդ փողոց,1-ին նրբանցք, թիվ 2/1 հողամաս, Վկայական՝ N 20032024-08-0008) բնակելի տուն և բնակելի օժանդակ շինություններ կառուցապատելու նպատակով 419 419 (չորս հարյոր տասնինը հազար չորս հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ քաղաքացի Վռամ Սամսոնի Բարսեղյան/ Անձնագիր՝ AR0582014, տրված՝ 07.02.2018թ․ 022-ի կողմից, Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Լուսաղբյուր բնակավայր 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 4-րդ տուն, հեռ․ /094-39-92-80/, հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքները օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա են պետական գրանցման՝ Գնորդի միջոցներով: 3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցապատելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողին տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք): 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: