Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, , 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից և սուբվենցիոն ծրագրերից տրամադրվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 34141320 էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ աղբի մեքենայի ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Էդգար Սաղաթլյան – Անի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար Արթուր Կարապետյան - Անի համայնքի «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ-Ի տնօրեն – անդամ Վահագն Սարոյան – Անի համայնքապետարանի Անի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի և առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետի ժ/պ – անդամ Արման Մկոյան – Անի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի 2-րդ կարգի մասնագետի ժ/պ - անդամ
2. Վերը նշված աղբի մեքենայի ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: