Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 1-ին կետի, 34-րդ հեդվածի 1-3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի նախատեսված մանկապարտեզի շենքի կառուցման համար նախատեսված հողամասի մակերեսը ընդլայնելու վերաբերյալ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-118-0025-0079 կադաստրային ծածկագրով 0,29071 հեկտար հողամասը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով համայնքային նշանակության 50 տեղ հզորության մանկապարտեզ կառուցելու համար հատկացնելու մասին>> 46-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) <08-118-0025-0079> թվերը փոխարինել <08-118-0025-0081> թվերով։
բ) <<0․29071>> թիվը փոխարինել <<0․33914>> թվով։
գ) <29032024-08-0041> թվերը փոխարինել <30052024-08-0013> թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։