|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հունիսի 2021 թվականի N 51 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ) ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Քննարկելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի բնակիչ Ֆուրման Թովմասյանի դիմումը՝ 2017 թվականի հունիսի 20-ին իր և Սառնաղբյուր համայնքի նախկին ղեկավարի միջև կնքված արոտավայրերից օգտվելու պայամանագրի /Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 50,7 հեկտար մակերեսով արոտավայր /կադաստրային ծածկագիր 08-100-108-0001/ ժամկետը 2020 թվականի հունիսի 20-ին լրանալու վերաբերյալ և ցանկություն է հայտնում պայմանագրի ժամկետն երկարաձգելու, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է.
Տալ համաձայնություն երկարաձգելու 2017 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Ֆուրման Թովմասյանի և Սառնաղբյուր համայնքի նախկին ղեկավարի միջև կնքված արոտավայրերից օգտվելու պայամանագրի ժամկետն ևս 3 /երեք/ տարով, վարձավճարի չափը սահմանելով ամսական 6660 (վեց հազար վեց հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: |
Կողմ -8 ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(133.13 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|