Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանին
որոշումէ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 100-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Համայնքի բյուջեի եկամտային մասի<<Ընդամենըեկամուտներ>> տողի<<784941,8>> թիվը փոխարինել <<787143,7>> թվով, վարչական և ֆոնդային մաս սյունակների <<732473,3>>և <<190468,5>>թվերը համապատասխանաբար փոխարինել <<732875,2>>և <<192268,5>>թվերով, այդ թվում`
1)Համայնքիբյուջեիֆոնդայինմասիեկամտայինմասի 7332 տողի(Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տողի <<52468,5>> թիվը փոխարինել <<54268,5>> թվով։
2)Համայնքի բյուջեի եկամտային մասի 7452 տողի (օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ) տողի <<360,0>> թիվը փոխարինել <<761,9>> թվով։
2. Համայնքի բյուջեի ծախսային մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման <<Ընդամենը ծախսեր>> տողի <<845318,0>> թիվը փոխարինել <<847519,9>> թվով, վարչական և ֆոնդային մաս սյունակների <<736346,1>> և <<246971,9>> թվերը համապատասխանաբար փոխարինել <<736748,0>> և <<248771,9>> թվերով, այդ թվում`
1) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01 (գյուղատնտեսություն (սուբվենցիա)) և տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<21300,0>> թիվը փոխարինել <<23100,0>> թվով։
2)Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111 (աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի <<162191,3>> թիվը փոխարինել <<162491,2>> թվով, 4221(ներքին գործուղումներ) հոդվածի <<1960,0>> թիվը փոխարինել <<1760,0>> թվով, 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի <<5100,0>> թիվը փոխարինել <<5202,0>> թվով, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<1200,0>> թիվը փոխարինել <<2000,0>> թվով։
3) Գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ(այլ դասերին չպատկանող)) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<200,0>> թվով։
4) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<990,0>> թիվը փոխարինել <<1410,0>> թվով, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<19695,0>> թիվը փոխարինել <<18475,0>> թվով։