Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Սուսաննա Հովհաննիսյանի 2023 թվականի նոյեմբերի 03-ի դիմումը. որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-036-0033-0006/ գտնվող Սուսաննա Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0.121 հա հողամասին և նրա վրա առկա բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Գուսանագյուղ բնակավայր,1-րդ փողոց,թիվ 6 բնակելի տուն: