Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով <<ՅՈՒՔՈՄ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 21-ի N 450 գրությունը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի
ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմային (կցվում է որոշմանը), որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտը/կադաստրային ծածկագիր` 08-022-0158-0027/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասը օտարելու, այդ հողամասում շարժական կապի բջջային կայան տեղադրելու և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Համայնքի ղեկավար՝ Ա.Գևորգյանին
հողերի օտագործման ժամանակավոր սխեմայով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըէներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակությունփոփոխելունպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական համապատասխան գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: