Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Հ․ Շիրազի փողոց, 36 շենք, 13 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչների կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով <<Հայաստանի ազգային արխիվ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարալիկի տարածքային ներկայացուցչության 26․06․2023 թ․ N Մր-205 արխիվային տեղեկանքը, համաձայն որի Մարալիկի քաղաքապետի 1998 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 31 որոշման համաձայն Մարալիկ քաղաքի Հ․ Շիրազի փողոց, 36 շենք, 13 բնակարանը Ֆիրդուսի Սասունիկի Մկրտչյանի ընտանիքին հատկացնելու մասին, հաշվի առնելով Ֆիրդուսի Սասունիկի Մկրտչյանի 2023 թվականի թվականի հուլիսի 17-ի դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Հ․ Շիրազի փողոց, 36 շենք, թիվ 13 հասցեի բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0020-0038-001-013, Վկայական՝ N 070923-08-0037/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Ֆիրդուսի Սասունիկի Մկրտչյանի երկու անձից բաղկացած ընտանիքին։
2․ Սույն որոշման 1-ին կետով նվիրաբերված բնակարանի նկատմամբ ճանաչել քաղաքացի Ֆիրդուսի Սասունիկի Մկրտչյանի /Նույնականացման քարտ 2614410047, տրված՝ 11․10․2021թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Հ․ Շիրազի փողոց, 36 շենք, 13 բնակարան/, կնոջ՝ Ալվարդ Պարույրի Նկոլյանի /անձնագիր՝ AR0448154, տրված՝ 06.09.20172․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Հ․ Շիրազի փողոց, 36 շենք, 13 բնակարան/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը /հետագայում Նվիրառու/։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր.
բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով: