Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող իկառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 33-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր թիվ 202373WLSW/, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Արկադի Տեր-Թադևոսյան փողոց, 19/1 շինություն հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0026- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06316 հեկտար մակերեսով հողամասում, քաղաքացի` Ռոման Էդվարդի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության ավտոտնակը, տնտեսական շինությունը, զրուցարանը և պարիսպը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված օրինականացման պայմաններին.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում գտնվող /հասցեն՝ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Արկադի Տեր-Թադևոսյան փողոց, 19/1 շինություն/ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0026- կադաստրային ծակագրով հողատարածքում գտնվող 0.06316 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի` Ռոման Էդվարդի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 64․66 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 29․14 քառակուսի մետր մակերեսով տնտեսական շինությունը, 8․63 քառակուսի մետր մակերեսով զրուցարանը և 33․36, 25․78 քառակուսի մետր մակերեսով պարիսպները (հետագայում անշարժ գույք) ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 2. Օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերը և շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը: 3․ Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնել կառուցապատողին՝ քաղաքացի Ռոման Էդվարդի Պողոսյանին (Նույնականացման քարտ՝ 010660272 տրված՝ 13․11․2018թ․ 022-ի կողմից, բնակության հասցե՝ Շիրակի մարզ Անի համայնք Մարալիկ քաղաք Արկադի Տեր-Թադևոսյան նախկինում /Ձերժինսկի/ փողոց թիվ 19/2 տուն)։ 4. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում. բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, այն կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 5․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի` Ռոման Էդվարդի Պողոսյանի կողմից ինքնակամ կսռուցված բնակելի նշանակության ավտոտնակը, տնտեսական շինությունը, զրուցարանը եվ պարիսպը օրինական ճանաչելու և այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը համարելու մասին եվ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 18-ի n 546-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 885-Ա որոշումը։ 6. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: