Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերի դրույթներով․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի հաշվետվությունը՝ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման մասին, համաձայն՝ N 1, N 2, N 3 հավելվածների:
2. Համայնքի ավագանու սույն որոշումը եռօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։