Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-12-29 ծածկագիր՝ 2023CTRQJF, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Արթուր Մելսիկի Կարապետյանը, իր 2024 թվականի հունվարի 8-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 55,68 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0193 կադաստրային ծածկագրով 0,00557 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 12042024-08-077, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շիրազի փողոց 42/10 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 55,68 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0193 կադաստրային ծածկագրով 0,00557 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 12042024-08-077, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շիրազի փողոց 42/10 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 101354 (մեկ հարյուր մեկ հազար երեք հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Արթուր Մելսիկի Կարապետյանին /Անձնագիր՝ AS0547904, տրված՝ 26․03․2019թ, 099-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Շիրազի փողոց շենք 42, բն․ 2):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: