Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվական մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 9-րդ կետի դրույթներով․
1. Ռուզաննա Լիովնիկի Արշակյանին, Տիգրան Համլետի Սարգսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր, 10-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 7, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /կադաստրային ծածկագիր՝ 08-100-0001-0004, վկայական N 28022024-08-0050/ տնտեսական (օժանդակ) շինություն կառուցելու համար՝ Ռուզաննա Լիովնիկի Արշակյանին, Տիգրան Համլետի Սարգսյանին տալ շինարարության թույլտվություն։
2. Կառուցապատման համար ժամկետ սահմանել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մեկ տար յոթ ամիս:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Լիովնիկի Արշակյանին, Տիգրան Համլետի Սարգսյանին պատշաճ ծանուցման օրվանից: