Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2011 թվականիդեկտեմբերի 29-իթիվ 1918-Նորոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 51 դրական եզրակացությունը,
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 31-Ա հրամանով «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հետագայում` ընկերություն) տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 04.02.2019 թվականի. ՇԱԹ-29/597 թույլտվության, 04.02.2019 թվականի N Լ-597 լեռնհատկացման ակտի և ընդերքօգտագործման 04.02.2019 թվականի N Պ-597 պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրում տուֆ քարի արդյունահաման համար նախատեսված 08-022-0101- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 10.46428 հեկտար համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական
նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.
1) Հողամասի նպատակային նշանակության սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը,
2) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: