Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0201-0061 կադաստրային ծածկագրով 0.12 հեկտար հողամասն (հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, 10-րդ փողոց, 3-րդ նրբանցք 33 հողամաս, Վկայական N 29032024-08-0002) օտարել աճուրդով՝ այդ հողամասում հասարակական օբյեկտ կառուցելու համար:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։